Հարսանիք առանց հարսի. Առողջապահության նախարարության նոր որոշումը

Աննա Անտոնյան Նոյեմբեր 29, 2021

Հունվարի 1-ից Հայաստանում արգելվելու է առանց պատվաստման վկայականի կամ բացասական թեստի մուտքը ռեստորաններ։ Առողջապահության նախարար այսօրվա որոշումը ոչ այնքան ուղղված է վարակի կանխարգելմանը, որքան տնտեսվարողներին վնաս հասցնելուն։ Միջազգային կառույցներից բերվող գումարները պետք է Հայաստանի ներսում արդարացվեն տարատեսակ օրենքներ հրապարակ նետելով , իսկ թե այդ օրենքներից ովքեր կտուժեն, դա արդեն կառավարությանը չի հուզում ։ Ռեստորանների տերերից մի քանիսի հետ փորձեցինք կապ հաստատել , շատերը պնդում են, որ առանց այն էլ հաճախորդի խնդիր ունեն , հիմա էլ թե բա կանգնեք դռների մոտ ու մարդկանց մի թողեք ներս, եթե պատվաստված չէ ։ Առիթների ու հարսանիքների մասին էլ խոսելը դառնում է առիթ ունեցողի նկատմամբ թշնամանք , իսկ եթե խնամիները դեմ են պատվաստմանը հարսանիք կլինի առանց հարսի ։ Նույն կառավարությունը օրենքի ընդունումը հետաձգեց այնքան , որ կարողանան նշել սեպտեմբերի 21֊ը , հետո ընդդիմությունը կարողանա ցույցեր կազմակերպել , լայն թափ տալ վարակի տարածմանը և հետո միայն մտածել կանխարգելման մասին ։ Նյութը ` Արմինե Մելքոնյանի

Կիսվել