Հարութ Ուլոյան. Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որը արտահերթ ընտրություններ չի պահանջում

Արթուր Հայրապետյան Փետրվար 08, 2021

Հարութ Ուլոյան. Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որը արտահերթ ընտրություններ չի պահանջում

Հարութ Ուլոյան. Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որը արտահերթ ընտրություններ չի պահանջում

Հարութ Ուլոյանը Ֆեյսբուքում գրել է.

 

«2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, եթե նույնիսկ որևէ Հայաստանի քաղաքացի չպահանջեր էլ արտահերթ ընտրություններ, խիղճ ու բարոյականության նշույլ ունեցող պետության ցանկացած ղեկավար ինքը պիտի օր առաջ ցանկանար այդ ընտրությունները: Ավելին, խիղճ ու բարոյականության նշույլ ունեցող ցանկացած ղեկավար պիտի մոռանար հետագայում քաղաքական պաշտոն զբաղեցնելու հայտ ներկայացնելու մասին:

Եթե Փաշինյանը սեփական պատասխանատվությունը «Իմ քայլով» քողարկելով փորձում է խայտառակ ցինիզմով ակնարկել, թե իրենք չեն պատրաստվում արտահերթ ընտրությունների գնալ, ապա, մեծ հաշվով, նրանց «մեսիջը» հետևյալն է. «Ինչ եղել է` ճիշտ է եղել: Այդպես էլ պետք է լիներ»: Այո, եթե իրենք չեն գնալու արտահերթ ընտրությունների, իրենց ասելիքը հենց դա է լինելու. «Մենք բացարձակապես մեղք չունենք, ոչ մի բանի համար պատասխանատու չենք»:

Ինչ վերաբերում է «Իմ քայլի» անունից տարածված Փաշինյանի հայտարարության բովանդակությանը, ապա այն ամբողջությամբ կեղծիք է, կատարյալ անբարոյական ցինիզմ: Հայաստանում չկա որևէ քաղաքական ուժ, որը արտահերթ ընտրություններ չի պահանջում: Այն, որ գրեթե բոլոր քաղաքական ուժերը պահանջում են առհասարակ Փաշինյանի հեռացումը, դա բացարձակապես չի նշանակում, թե այդ ուժերը արտահերթ ընտրություններ չեն պահանջում: Իսկ եթե Փաշինյանն այդպես է ներկայացնում, ապա դա էժանագին մանիպուլյացիա է:

Բացի այս: Մի ամիս առաջ Փաշինյանն ինքն էր արտահերթ ընտրություններ անցկացնելու առաջարկով հանդես եկել: Փաշինյանն ինքն էր արձանագրել, որ նման առաջարկով հանդես է գալիս ոչ թե «ընդդիմադիր գործըթացների» հետևանքով, այլ «ժողովրդի առաջ պատասխան տալու» հանձնառությունից ելնելով: Ավելին, Փաշինյանը նաև նշել էր, որ վարչապետի պաշտոնում իր հետագա պաշտոնավորելու հարցը կախված է ժողովրդի որոշումից, և որ «բոլոր հարցադրումների պատասխանը ստանալու միայն մի տարբերակ կա՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը»:

Փորձել քաղաքական ուժերին արտահերթ ընտրությունների անցկացման վերաբերյալ սեփական քայլերի հաջորդականությունը թելադրել, ապա, մերժում ստանալուց հետո, պնդել, թե քաղաքական ուժերն ու հասարակությունը դեմ են արտահերթ ընտրություններին: Դա նույնն է, եթե Փաշինյանը պայման դներ, որ արտահերթ ընտրություններ կլինեն, եթե դրանց արդյունքներով իրեն անպայման կրկին վարչապետ ընտրեն»:

 

http://www.ilur.am/news/view/87012.html

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024