Հասարակական դեգրադացիան

Արթուր Հայրապետյան Մարտ 04, 2021

1988-2018 թվականների ընթացքում ես չէի կարող պատկերացնել որեւէ հայի, որը հարցազրույց է տալիս Երեւանի կենտրոնում հայկական լրատվամիջոցին եւ ասում, որ Արցախն Ադրբեջան է: 44-օրյա պատերազմի ընթացքում, ի դեպ, ադրբեջանցի զինվորները նույնն էին ստիպում անել մեր գերեվարված տղաներին: Բայց մի բան է, երբ նման բան ասում ես, երբ քեզ վրա ինքնաձիգ է ուղղված, մեկ այլ բան է, երբ դա իսկապես մեր հայրենակիցների ներքին համոզմունքն է, որը նրանք արտահայտում են միանգամայն կամավոր:

 

Եվ պարադոքսն այն է, որ դա ասում են մարդիկ, որոնք սատարում են այն լիդերին, որն ասում էր, թե Արցախը Հայաստան է եւ վերջ: (Արցախը ադրբեջանական լինելու կամ, առնվազն, այդ տարածքի «անկարեւորության» մասին տեսակետն արտահայտում են, իհարկե, Փաշինյանի անկեղծ կողմնակիցները, եւ ոչ թե նրանք, ում վարչական ռեսուրսով կամ փողով բերում են «աջակցության հանրահավաքների»):

 

Հասարակական դեգրադացիան, բնականաբար, 2018 թվականին չի սկսվել: 1994 թվականի մայիսից ի վեր իշխանություններին, քաղաքական եւ հասարակական վերնախավին չի հաջողվել մարդկանց գիտակցության մեջ արմատավորել այն գաղափարը, որ պատերազմում տարած հաղթանակը դարերի կտրվածքով մեր կարեւոր պատմական նվաճումներից մեկն է, եւ այն պետք է պահպանել աչքի լույսի պես, իսկ մնացած խնդիրները դրա հետ համեմատ տասներորդական նշանակություն ունեն: 2018 թվականին եկավ իշխանություն, որը, անկախ վերը նշված կարգախոսից («Արցախը Հայաստան է»), արտահայտում էր հայրենիքի եւ պետության մասին հենց այդ՝ «դեգրադացված» պատկերացումը:

 

https://www.aravot.am/2021/03/04/1175218/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024