Հասարակությունը տեսարաններ է սիրում. ինչքան կոպիտ, այնքան դուրեկան

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 17, 2021

 

Հասարակությունը տեսարաններ է սիրում. ինչքան կոպիտ, այնքան դուրեկան.

Եթե Հայրենիքն էլ սիրեինք այնպես, ինչպես օրինակ ճոխ սեղանների շուրջ հավաքված` խրոխտ ու հպարտ կենաց-ասելիքը, որ հերթ չի տալիս, եթե Հայրենիքը սիրեինք այնպես, ինչպես օրինակ խաղող հանձնել-ընդունելը, որի պատճառով ավելի շատ մարդ է հավաքվում, քան հայրենիքի կորստի դեմ ընդվզողները.....

Եթե...

 

#Դառը_իրականություն

 

Հետաքրքիր է չէ՞, երբ այս օրերին տեսնում ես այս կամ այն ճամբարից մեկին, ով իր կուսակցության, այսպես ասած պատիվը բարձր պահելու համար, թպրտում է, հակառակորդ ճամբարում թպրտացողի վրա ու թվում է, ոչ թե քաղաքականություն են խաղում, այլ իրար են ուտում... Հետաքրքիր է, երբ դու հեռվում կանգնած տեսնում ես, թե ինչպես են իրար ուտում նրանք, ովքեր մի ժամանակ նույն ճամբարից են եղել կամ հակառակը և հիմա պահն է հասունացել՝ ուտելու, մեջտեղում ինչ կմնա՝ կմնա... 

Արջի քոթոթները, որ մեծանում են, գիտեք, պապու ...... հետ են խաղում: Հիմա անունները շարեմ իրար կողքի, թե հասկացողը՝ հասկացավ... չէ, սցենարով մշակված, պայմանավորված առաջ են գնում..` Հայրենիքը կորցնելու հաշվին։ Շոուները անպակաս, որովհետեւ հասարակությունը տեսարաններ է սիրում։  Ինչպես նաեւ ականջներով է սիրում։ Ինչքան կոպիտ, այնքան հաճելի։ 

..Մի դարձեք սրա-նրա վկա, դուք հո աղանդավոր չեք... մի քիչ սթափ, սթափ մտածեք... թեև ումն եմ ասում, սրա-նրա վկաները աղանդավորներից էլ վատն են...

 Եթե մեկը թքում է, ապա մյուսները ծնկի իջած թքելով մյուսների բերանները, փչացած հեռախոս են խաղում... բայց այս դեպքում, նույնիսկ փչացած հեռախոսի առկայությունն է բացակայում, որովհետև ամեն բան բաց է ու թափանցիկ: Ահա և քաղաքական դաշտի տիրույթում, ապահով վկաների մարտավարությունը...

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024