Հասել են, տեղ են հասել, բայց դեռ չեն ավարտել խաղը, որ մեր բոլորի ճակատագիրը կախված է հենց էդ խաղի արդյունքից

Արթուր Հայրապետյան Օգոստոս 09, 2021

 

Հայտնի է, որ մարդու մարմնին քաղցկեղածին պզուկ է բուսնում, բայց որ քաղցկեղածին պզուկը կարող էր բուսնել ազգի մարմնին ու ազգը դառնար ժողովուրդ, հետն էլ չկարողանար հեռացնել այն, այլ հանդուրժեր, որ քիչ-քիչ մաշվեր ու վերանար` դա արդեն ոչ բժշկության հետ կապ ունի, առավել եւս գիտության, անգամ տգիտության` անհայտ երեւույթ է:

Բա ամեն օր քեզ բերեն ու քո որդու, հարազատի մարմնի մի մասնիկ տան ու դու տանես թաղես ու մենք կողքից նայենք ու տառապենք, գնանք մեր տուն հասնենք ու մեր տան մեջ մեզ հազար անգամ ստուգեն ու մենք օտարի ձեռքի տակ մեզ յանի ապահով զգանք։ Թշնամու հետ մի քանի կմ այն կողմ վախի մեջ ապրես ու թշնամու հետ, ներքին թշնամին էլ մի կողմից քեզ ծախի՞ քո հողի մեջ, ինչ է, թե ժողովրդի կողմից պողպատյա մանդատավո՞ր է դարձել։ Էս ինչ զուլում է, էս ինչ աղետ է, էս ինչ պարան է պտտվում մեր գլխին, պտտում են ու ամեն օր հաթաթաներ տալիս, թե մենք ուզում ենք ծաղկեցնենք մեր երկիրը, համա դուք չեք ուզում` խանգարում եք։ 
Արցախցու հանդեպ հնարավոր բոլոր մեթոդներով հեռացնելու փորձ անես ու ժողովուրդը ուտի ու ատի՞, ինչ է դու հատուկ ջերմություն ունես գրագետ թշնամու հե՞տ, ու երբ խորանում ես այս աղետին վերջ չկա, ավելին` օրեցօր սուր են ճոճելու գլխիդ ու էրեխեդ սահմանի բերան կանգնած, չգիտես հետ կգա, թե ոչ, ու հանդուրժող դեմքով զորությունը ոսկորի ավելի գերադասելի լինի, քան պետությունն ու գերագույն արժեքը, որ մա՞րդն է։ Հասել են, տեղ են հասել, բայց դեռ չեն ավարտել խաղը, որ մեր բոլորի ճակատագիրը կախված է հենց էդ խաղի արդունքից, ու չգիտես երբ կարթնանա՞ս.. քնած եք մնացել, մնալու եք, որովհետեւ ոչ հողի շունչն ու հողի կանչը հասկացաք, ինչ է, ոչ էլ հայրենիքը, այլ փողի զորությունը տեղ գտավ։ Ու դրա մասին լավ գիտեր պատուհասը, որ օդի մեջ չարություն ներարկեց ու հիմա ոչ մի կերպ չենք ազատվում անիծվածի գոյությունից։ 

Մինչեւ մենք քնած ենք, ներքին ու արտաքին թշնամինները գործում են։ Ու կրկին անմեղ էրեխեքի գլուխ են ուտելու, հետո իրենց ուզածին հասնելու են, հետո ինչպես որ կարգն է` փրկած են լինելու, էս անգամը երկու մլն չէ, է, այլ մի ամբողջ հայության..

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024