Հատուկջոկատայինի կողմից թքելու դեպքի առնչությամբ նշանակվել է ծառայողական քննություն

Արթուր Հայրապետյան Մայիս 10, 2022

Ինչպես հայտնել էինք, որ այսօր քաղաքացիներին բերման ենթարկելիս ուժայինների կողմից բռնի, անհամաչափ ուժ էր կիրառվում, վիրավորական խոսքեր հնչում, իսկ այսօր ահա ականատես եղանք նաև պահվածքի, թե ինչպես է հատուկ ջոկատայիններից մեկը թքում բերման ենթարկվող քաղաքացու վրա։

 

 

ArmDaily.am-ին ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության ԶԼՄ-ների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը, անդրադառնալով հատուկջոկատայինի կողմից թքելու դեպքին, հայտնեց, որ ոստիկանության պետի հանձնարարությամբ՝ հրապարակման հիման վրա, նշանակվել է ծառայողական քննություն։

Կիսվել