Հավատացել ենք, հետո` խաբվել

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 20, 2021

 

 

Կորցնում ես ու ջանք էլ չես գործադրում գտնելու համար` հետ վերադարձնելու։ Բա դու ի՞նչ մարդ ես։ Ի՞նչ ցեղից ես.. մի անգամ արժանապատիվ ապրա՞ծ կաս։ Թե՞ մեղավորությունը բոլոր ժամանակների քեզնից հեռացրել ու սպասել ես, ո՞վ կխղճա քեզ, որ մի ոսկոր գցի դիմացդ.... 

Հավատացել ենք, հետո` խաբվել։ Կորցրել ենք, հետո` հասկացել կորցրածի գինը։ Մինչեւ սեփական մաշկի վրա չենք զգացել ցավն ինչ բան է, դիմացինի ցավը չենք հասկացել։  

Դրա համար էլ մինչեւ հիմա տառապում ենք, ու չենք հասկացել, որ թշնամու հետ սեղան չեն նստի, հաց չեն կիսի, խաղաղություն չեն մուրա..... թշնամին վաղուց է հասկացել, թե ինչ է պետք իրեն` Հայաստանն առանց հայերի։ Մենք էլի չենք հասկանում` «աննախադեպ» խաղաղություն ենք մուրում..... համակերպվում ու շարունակում անտարբերությամբ «հաղթել»։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024