Հավկուրներն ու պողպատյա մանդատավորների նախազգուշացնող կրակոցները

Արթուր Հայրապետյան Հուլիս 19, 2021

 

Հավկուրներն ու պողպատյա մանդատավորների նախազգուշացնող  կրակոցները. խեր լինի, խեր լինի, լավ է, որ մարդ չի մեռել։ 

Բռնաբարված հավկուրենրի համար ապագա կա, եւ այդ ապագայի մեջ իրենք գլխավոր դերում են` ուզում են, որ իրենց կյանքը հաջող լինի։ Ասենք` նիսյայի ցուցակից մաքրվի իրենց անունը, փող, շատ փող գա, բայց աշխատելու ու ապրելու համար պարտադիր է մանանա իջնի երկնքից։ Եվ այդ լավ ապրելու խերը Արցախի գլուխն ուտելն էլ, հինգ հազար զոհի ու տասնյակ հազարավոր հաշմանդամ տղաների հաշվին։ Իսկ թշնամին օր օրի նոր ծրագրեր է մշակում ու առաջ քաշում։ Քանի որ լավ գիտի, որ Արցախից հրաժարվողը, Հայաստանից էլ շատ հանգիստ կհրաժարվի։ 

Նույն սխալը երկրորդ անգամ չեն անում։ Այն դառնում է օրինաչափություն ու արմատավորվում։ Բյաց մենք արդեն արմատ ենք գցել սխալվելու ու հաստատ համոզմամբ, որ այն ինչ մեզ ասել են իրագործելու են, որովհետեւ մենք ոչ թե պետության մասին ենք մտածում, այլ մեր սեփական բաղչի։ Դրա համար էլ թշնամուն հանդուրժում ենք մեր տարածքներում, իսկ այ մեր հարեւանի կես քայլը մեր հողի վրա` քարալղում։ Սա էլ եղել մեր սկզզբունքը։ Օրը ցերեկով մարդու վրա կրակում են, իրավապահ համակարգը ասում է` սթափության կոչ էր, կամ էլ զգուշացման, այսինքն մենք մեր փողոցներով էլ պետք է զգույշ քայլենք, որ կրակի բերան չհատնվենք, որովհետեւ կարող է մի օլիգարխի եղբայր, պողպատյա մանդատով գա ու մեզ սթափեցնի։ Մենք մեր ներսում թշնամու ու ներքին թշնամու զոհն ենք։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024