Հաղթարշավը կասեցնել գրեթե անհնար է

Արթուր Հայրապետյան Հունիս 04, 2021

«Տիգրան Արզաքանցյան» հիմնադրամը հաղորդագրություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Տիգրան Արզաքանցյանն այցելեց Կարմիրգյուղի մշակույթի տուն: Տեղի բնակիչների հետ հանդիպումը սկսվեց սահմանային խնդիրների բարձրաձայնումից։ Այնուհետև բնակիչների հետ զրույցը շարունակվեց ոչ ֆորմալ մթնոլորտում՝ դոմինոյի սեղանի շուրջ: Երկար և համառ պայքարում Տիգրան Արզաքանցյանի թիմը կարողացավ հաղթել փորձառու խաղացողներին, որոնց շարքում էր նաև մաթեմատիկայի ուսուցիչը:

 

«ՉԻ». Այսպիսով, Տիգրան Արզաքանցյանը վարչապետի լուրջ հայտ է ներկայացրել: Նա ոչ միայն դոմինո խաղալ գիտի, այլև նույնիսկ մաթեմատիկայի ուսուցչի է հաղթում: Եթե այս տեմպով շարունակի, այսինքն՝ բլոտով աշխարհագրության դասատուի հաղթի, բազար-բլոտով՝ ֆիզիկայի, կարճ նարդիով՝ հայոց լեզվի, ապա նրա հաղթարշավը կասեցնել գրեթե անհնար է: 

 

Իմիջիայլոց, սա շատ լավ առիթ է Նիկոլ Փաշինյանի համար: Հաշվի առնելով, որ Արզաքանցյանն այսպես փակ տարածքներում դոմինոլամիշ է լինում` արժե նրան հրավիրել ոչ ֆորմալ մթնոլորտում ուժերը չափելու, խոսքի՝ «դուռակ» կամ սկյամբիլ խաղով:

 

Կիսվել