Հաղթեց դիլետանտների տեսակետը

Արթուր Հայրապետյան Մայիս 11, 2021

Պետական մտածողություն ունեցող մարդիկ (օրինակ, Նելսոն Մանդելան) իշխանափոխությունից հետո գիծ են քաշում եւ փորձում են հասարակությունը համախմբել: Իսկ մանր կրքերով, փառասիրությամբ եւ քինախնդրությամբ ապրողները ճիշտ հակառակ ձեւով են վարվում՝ ձգտում են ինքնահաստատվել, վրեժ լուծել, կրքեր բորբոքել: Այդ վարքագիծը մեծապես թուլացնում է պետությունը եւ նպաստում է պարտություններին՝ այդ թվում նաեւ ռազմական: Հույսս չեմ կտրում, որ երբեւէ Հայաստանը ղեկավարելու են առաջին տիպի մարդիկ՝ համերաշխության, համախմբման, հաշտության կողմնակիցները: Ակնհայտ է, որ ո՛չ Քոչարյանը, ո՛չ էլ ներկայիս վարչապետի պաշտոնակատարն այդ մարդկանց թվին չեն պատկանում: Երբ Փաշինյանն եկավ իշխանության, խելացի մարդիկ (նաեւ մեր երկրի սահմաններից դուրս) նրան խորհուրդ էին տալիս չսկսել Քոչարյանի հետապնդումը «մարտի 1-ի» գործով, որովհետեւ նրան քաղաքականության մեջ շրջանառելը, հետապնդվողի դեր շնորհելը, ի վերջո, շուռ է գալու հենց իր՝ Փաշինյանի դեմ: Բայց հաղթեց դիլետանտների, պոպուլիստների, անպատասխանատու մարդկանց տեսակետը, եւ երկարատեւ անհաջող դատավարությունը առյուծներ որսացող թոշակառուին դարձրեց ընդդիմադիր քաղաքական գործիչ: Այնպես չէ, որ Քոչարյանը մեղավոր չէ «մարտի 1-ի» համար, սակայն «սահմանադրական կարգի տապալման» մեղադրանքն անհեթեթ էր, անհեռանկարային: Կասկածում եմ, որ իրավաբանական կրթություն ունեցող որեւէ մարդ ինքնակամ կխրվեր այդ արկածախնդրության մեջ:

Արամ Աբրահամյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024