Հայ ռազմագերիներն ադրբեջանական բանտերում խոշտանգումների են ենթարկվել

Արթուր Հայրապետյան Մարտ 19, 2021

Հայ ռազմագերիներն ադրբեջանական բանտերում խոշտանգումների են ենթարկվել. Human Rights Watch 

Ադրբեջանական ուժերը վիրավորել են 2020թ. պատերազմի հայ գերիներին՝ նրանց ենթարկելով դաժան և նվաստացուցիչ վերաբերմունքի և խոշտանգումների գերեվարման և տեղափոխման ընթացքում, մեկուսացման վայրերում: Այս մասին ասվում է Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հայտարարության մեջ: Ադրբեջանի իշխանությունները պետք է քննեն վատ վերաբերմունքի վերաբերյալ բոլոր մեղադրանքները և պատասխանատվության ենթարկեն մեղավորներին: Ադրբեջանը նաև պետք է անհապաղ ազատ արձակի մնացած ռազմագերիներին և քաղաքացիական անձանց և տեղեկություն տրամադրի այն զինծառայողների և քաղաքացիների գտնվելու վայրի վերաբերյալ, որոնց մասին տեղեկություն չկա, և որոնց վերջին անգամ տեսել են ադրբեջանական մեկուսարանում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/03/19/1178414/

Կիսվել