Հայաստանը դիակի են վերածել` պտտվում են դիակի շուրջ, որ դիակը լափեն.
Սրանց համար «աննախադեպ» է ամեն ինչ, ինչպես որ Սյունիքում ճանապարհների «աննախադեպ» վիճակը։ Ընդդիմությունն ու իշխանությունը «աննախադեպ» անմեղսունակի պես` մեկը` պատասխանատվության զգացում չունենալով, մյուսը` սսկվելով, ճոռոմաբանելով դիակի շուրջ են պտտվում, որ տեսնեն ինչպես կարող են վերջին րոպեին դիակը լափել։ Ճանապարհը բաժանել են իրար մեջ` հատված-հատված ադրբեջանցիներինն է, ռուսները ուղեկցում են մեր շարասյունները, որ հանկարծ գերի չընկնենք, պարսիկները տիրոջ իրավունքով ճանապարհը թույլ չեն տալիս, որ փակեն: Իսկ մե՞նք, «աննախադեպ»-երիս ոչինչ չի էլ հետաքրքրում։