Հայաստանը վերածեցին կենդանի դիակի` խլվրտում են դիակի շուրջ, չեն կշտացել, շարունակում են վերարտադրվել, որպեսզի դիակը լափեն

Արթուր Հայրապետյան Ապրիլ 30, 2021

Հայաստանը վերածեցին կենդանի դիակի` խլվրտում են դիակի շուրջ, ու չեն կշտացել, ուզում են վերարտադրվել, որ դիակը լափեն.

 

Երբ կորցնում ես վաղվա մասին քո պատկերացումները, անգամ հույսն է դառնում բեռ, դրանից ավելի սարսափելի բան չկա, քան բանականությունը, որ թույլ չպետք է տա, որ հուսալիությունը հաղթի։ Մինչդեռ ինքդ քեզ չես կարող խաբել։ Ցավը, եթե քոնը չէ, չի ցավա հոգիդ, մինչդեռ մեր ցավը համընդհանուր ցավ է, որ գնալով ավելի է սաստկանում, ու ճար չկա, որ փրկվես։ 

 

Մինչեւ քաղաքական դաշտը գզվռտոցների միջոցով խորհրդարանական արտահերթ ընտրությունների են պատրաստվում, իսկ երկրի գլխին ծանրացած խնդիրները մնում է այսօրեական, ու չկա մեկը, որին հասարակությունը իր վստահության քվեն կտա, ու կսպասի վաղվա հաղթանակին։ Հուսալիության ու հիասթափության մեջ չես կարող ճիշտ ընտրություն կատարել, ինչքան էլ, որ ընտրությունը հետեւանք կթողնի։  

 

Այսօրվա իրավիճակը չի կարող մտահոգություն չառաջացնել, երբ գնալով իրավիճակը դառնում է ավելի քաոտիկ, սակայն մենք հուսով ենք, որ ի վերջո առողջ բանականությունը կհաղթի։

 

 

 

Բայց քանի դեռ մենք գտնվում ենք խոր դեպրեսիայի մեջ, մենք ոչ կարող ենք ընտրել, ոչ էլ կարող ենք դուրս գալ այս ծանր իրավիճակից։ Հայաստանը վերածեցին կենդանի դիակի` խլվրտում են դիակի շուրջ, հետն էլ չեն կշտացել, շարունակում են վերարտադրվել, որպեսզի դիակը լափեն։ 

 

Մինչեւ մեր գլխին կախված չարիքից չազատագրվենք, ոչ մի հույս չկա, որ վաղը լավ կլինի։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024