Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները հասարակությանը նախապատրաստում են թշնամի պետությունների հետ կապիտուլյացիոն նոր պայմանագրերի, ուստի նրանց պետք չէ հայրենիքի համար մինչև վերջ մարտնչած հերոսների կերպարը

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 19, 2022

Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները հասարակությանը նախապատրաստում են թշնամի պետությունների հետ կապիտուլյացիոն նոր պայմանագրերի, ուստի նրանց պետք չէ հայրենիքի համար մինչև վերջ մարտնչած հերոսների կերպարը, նրանց պետք չէ հաղթողի կերպարը։ Նրանց պարտության խորհրդանիշներ են պետք, ուստի չեն մասսայականացնում հայ զինվորների հերոսությունները։

Իրականում, հայ հասարակությունը Ադրբեջանին և Թուրքիային համարում է թշնամի պետություններ, չի ընդունում Թուրքիայի հետ ցանկացած գնով սահմանի բացումը, չի ընդունում Արցախի հանձնումը և պատրաստ է պայքարել հանուն հայկական հողերի, հանուն արժանապատիվ ապագայի. այս մասին են վկայում սոցիոլոգիական ուսումնասիրությունները։ 

 

#ՀավերժականՀայաստան #հակաՀայաստան

 

 

Վարուժան Գեղամյան 

Կիսվել