Հայաստանի տարածքային լուրջ կորուստների օրինակ է Կապանի միանգամից 21 գյուղեր Ադրբեջանին հանձնելը Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեի 1929 թ. փետրվարի 18-ի որոշմամբ

Արթուր Հայրապետյան Հուլիս 12, 2021

Հայաստանի տարածքային լուրջ կորուստների օրինակ է Կապանի միանգամից 21 գյուղեր Ադրբեջանին հանձնելը Անդրկովկասյան կենտրոնական գործադիր կոմիտեի 1929 թ. փետրվարի 18-ի որոշմամբ:

 

Կապանի 21 գյուղերը գտնվում էին Ողջի ու Բասուտ գետերի ավազանում՝ Կապանի պղնձաձուլական գործարանի մոտակայքում և զբաղեցնում էին 7,000 դեսյատին տարածք:

 

Արխիվային փաստաթղթերը վկայում են. այս որոշման հիմնական պատճառներից էր այն, որ ՀԽՍՀ կառավարությունը սահմանային բնակիչների իրավունքներն անտեսում էր, սահմանային հարցերը քննարկում էր միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից, իսկ այդ հարցերում գտնվում էր թույլ վիճակում: Խոսքը վերաբերում է մարդկանց նախևառաջ սեփականության ու տնտեսական իրավունքներին. նրանք ամուր թելերով կապված էին Կապանի հետ:

 

Այդ ժամանակ առաջնային էր նաև Կապանի անվտանգության հարցը, որը նույնպես անտեսվեց: 

 

Ռազմավարական և կոմունիկացիոն տեսանկյունից Հայաստանն այդ ժամանակ լուրջ վնաս կրեց` զիջելով գերակա դիրքեր Ադրբեջանին: Այդ որոշման արդյունքում ստացվեց այնպես, որ հենց Կապանի արվարձանով էր անցնելու երկու երկրների սահմանագիծը:

 

Հ.Գ. Դեսյատինը հողային տարածության հին չափման միավոր է` 2400 քառակուսի սաժեն կամ 1.09 հեկտար:

 

Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024