Հայաստանում երբեք նման խայտառակ ընտրություններ չի եղել

Արթուր Հայրապետյան Հունիս 21, 2021

 

Հայաստանում երբեք նման խայտառակ ընտրություններ չի եղել։ Որտեղ անգամ աթոռով կնոջ գլխին հարվածեն, կնիք գողանան ու տուն տանեն, քվեաթեթիկները նախապես կեղծեն, ահաբեկեն քաղաքացիներին, աշխատանքից ազատեն.. եւ այլն։ Որտեղ ուժային կառույցների դերը պատվեր կատարելն էր, եւ ընտրությունները կեղծողներին արձանագրող ու արդարամտորեն արձագանգրողին պատժելը։ Սա միայն կարող էր թուրքը անել, որն էլ փորձում է իրագործել։ Այն ուժերը, որոնք կանցնեն խորհրդարան չպետք է վերցնեն իրենց մանդատները, որովհետեւ Հայաստանում ընտրությունները կեղծել է թուրքը` բանդայով։ 

Պատերազմ կեղծողի համար, ի՞նչ էր ընտրություններ կեղծելը։ 

Հիմա էլ մղձավանջի սկիզբն է ազդարարում։ Իր ընտրողներին փողոց է հրավիրում, որովհետեւ լավ գիտի, որ էն զանգվածը, որ իրեն ձայն է տվել` չափազանց քիչ է, որ համոզի` ընտրվել է։ 

Հայաստանի կապիտուլյացիան սեփական ձեռքերով լեգիտիմացնողին, մի ամբողջ սերնդի մատաղ անողին, տասնյակ հազարավոր տղաների հաշմանդամ դարձնողին, գերության մեջ մեր տղաներին թողնողին, տասնյակ հազարավոր մարդկանց հայրենազրկողին, հայրենիքը թշնամուն նվեր անողին, ուրիշ ի՞նչ են ասում, որ կեղծ բարեպաշտները փորձում են պառկել հոգեկան հանցագործի տակ, ու իրենց դարդից այն կողմ ոչինչ չնկատել ու լավամարդ խաղալ։ Որովհետեւ շահավետ է պնակալեզի համար սեփական կերակրատաշտը լիզել, որտեղ դիմացը ոսկոր գցողը լավ գիտի, որ ոսկորը առնելու են ու կուլ կտան։ 

Ասել եմ` ավելի վտանգավոր եք ազգակործանին, ձեր ընտրությամբ լեգիտիմացնողներդ, քան ազգակործան պատուհասը, որովհետեւ հանցագործը իր արարքներով հաստատել է իր ով լինելը, դուք եք ձեր հալով որոշել, որ մենք իրավունք չունենք պետականություն ունենալու։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024