Հայաստանում և Ադրբեջանում ակնկալիքները հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումից արմատապես տարբերվում են. Երևանում ակնկալում են տնտեսական հարցերի, գերիների վերադարձի և անհետ կորածների որոնման խնդիրների քննարկում. Ադրբեջանում կարևորում են Արց

Արթուր Հայրապետյան Հունվար 11, 2021

Jam-news. Հայաստանում և Ադրբեջանում ակնկալիքները հունվարի 11-ին Մոսկվայում կայանալիք եռակողմ հանդիպումից արմատապես տարբերվում են։ Երևանում ակնկալում են տնտեսական հարցերի, գերիների վերադարձի և անհետ կորածների որոնման խնդիրների քննարկում։ Ադրբեջանում կարևորում են Արցախում ռուս խաղաղապահների ներկայության հետագա պայմանների քննարկումը։

 

Բաքու. անհրաժեշտ են բանակցություններ ռուս խաղաղապահների պարտավորությունների և լիազորությունների շուրջ

 

Անվտանգության գլոբալ և տարածաշրջանային խնդիրների կենտրոնի ղեկավար Գաբիլ Հուսեյնլին JAMnews-ի հետ զրույցում խոսել է այն մասին, թե ինչը պետք է լինի Իլհամ Ալիևի, Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպման քննարկման կենտրոնում։ «Նախևառաջ՝ հստակ բանակցություններ են անհրաժեշտ Ղարաբաղում խաղաղապահ կոնտինգենտի պարտականությունների և լիազորությունների շուրջ։ Լուրեր են ստացվում այն մասին, որ խաղաղապահները զորավարժություններ են անցկացնում հայկական ուժերի ներգրավմամբ, թեև պաշտոնապես այդ մասին դեռևս չի հայտարարվում։

 

Պետք է պատժամիջոցներ սահմանվեն խաղաղապահ առաքելության համար, եթե այն դուրս գա իր լիազորություններից։ Երկրորդ հերթին՝ հաճախ են փոփոխություններ տեղի ունենում խաղաղապահների տեղակայման քարտեզներում։ Երբեմն, Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող որոշ տարածքներ ձգտում են ներկայացնել որպես խաղաղապահ առաքելության վերահսկողության տակ գտնվող տարածք։ Դա անթույլատրելի է և հարված է հասցնում տարածաշրջանում ռուսական ուժերի նկատմամբ վստահությանը։ Երրորդ՝ Ադրբեջանը երբեք չի ճանաչելու «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն» ու դրա «նախագահ» Արայիկ Հարությունյանին։ Մոտ ապագայում պետք է այդ տարածքի գեներալ-մարզպետ նշանակվի՝ հաշվի առնելով Ադրբեջանի կարծիքը։ Իսկ Հարությունյանը մեղադրվում է Ադրբեջանի Քրեական օրենսգրքի մի քանի կետերով և պետք է փոխանցվի պաշտոնական Բաքվին։

 

Չորրորդ՝ մոտ ապագայում պետք է միջանցք բացվի Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի հիմնական մասի միջև։ Հայկական կողմը փորձում է փոխել մոտեցումն այս հարցին։ Պետք է «կարմիր գիծ» անցկացվի այս միջանցքի հարցում։

 

Հինգերորդ՝ նմանատիպ հետագա հանդիպումներին պետք է ներկա լինի նաև Թուրքիան։ Որովհետև Թուրքիան գործընթացի մաս է, և Ռուսաստանն ընդունում է սա։ Կարծում եմ, որ բանակցային գործընթացում պաշտոնական Անկարայի ներկայությունը թույլ չի տա, որ այն փակուղի մտնի»։

 

Ռուս քաղաքագետ․ «Դա Ադրբեջանի տարածք է, զինված հայերը պետք է լքեն այն» Քաղաքագետ, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր Իգոր Կորոտչենկոն՝ «Մոսկվա-Բաքու» ամսագրին տված հարցազրույցում․ «Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների եռակողմ հայտարարությունում, հաշվի առնելով, որ այն մշակվել է ռազմական գործողությունների և ժամանակավոր ցայտնոտի պայմաններում, անհնար է եղել մանրամասնել ղարաբաղյան պատերազմի ավարտի և ղարաբաղյան կարգավորման բոլոր հարցերը։

 

Ռուս քաղաքագետ․ «Դա Ադրբեջանի տարածք է, զինված հայերը պետք է լքեն այն» ...

 

Այդ պատճառով էլ, իմ կարծիքով, [հունվարի 11-ին կայանալիք] եռակողմ հանդիպումը պետք է ավելի հստակ, մանրամասն որոշի հետևյալ հարցերը։

 

1.Հայկական ուժերի լիակատար դուրսբերում Ադրբեջանի տարածքից։ Դա վերաբերում է ոչ միայն Հայաստանի զինված ուժերին, այլև այսպես կոչված ԼՂՀ զինված ապօրինի կազմավորումներին, որը դե ֆակտո գոյություն չունի, բայց փորձում է իրենից ինչ-որ բան ներկայացնել։

2.Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանների որոշում։

 

3.Տրանսպորտային միջանցքներ, որոնք պետք է գործարկվեն տարածաշրջանում։ Եռակողմ համաձայնագիրը, որ ստորագրվել է 2020 թ․ նոյեմբերի 10-ին, հստակ արձանագրում է տրանսպորտային միջանցք Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև։ Եվ այս տրանսպորտային միջանցքի ստեղծումը Հայաստանի շահերից էլ է բխում։

 

 

4.Ղարաբաղում վերահսկողությունը պետք է լինի ռուս խաղաղապահների, այլ ոչ թե գոյություն չունեցող ԼՂՀ ինքնահռչակ այսպես կոչված առաջնորդների ձեռքում։

 

Վերջ, պատերազմն ավարտվել է։ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը որոշված չէ, բայց դա Ադրբեջանի տարածք է, այդ պատճառով էլ զինված հայերը պետք է լքեն այդ շրջանը»։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024