Հայկական կողմի պարտության պատճառները պետք է որոնել ոչ թե ռազմի, այլ քաղաքական դաշտում

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 23, 2022

Ադրբեջանցի սպանված գնդապետի բացառիկ ձայնագրությունը․ Ես 6 գումարտակով հարձակվել եմ 9 գումարտակի դեմ, բայց չպետք է այդպես լիներ․ Yerkir.am 

 

Ադրբեջանական ընդդիմադիր Meydan TV լրատվամիջոցը, որը գործունեություն է ծավալում Գերմանիայից, բացառիկ ձայնագրություն է հրապարակել, որտեղ մի շարք բացահայտումներ է արվում 44-օրյա պատերազմի և դրանում ադրբեջանական զորքերի խնդիրների վերաբերյալ։ Ձայնագրությունը պատկանում է 2020 թ. նոյեմբերի 23-ին օկուպացված Մատաղիսում ականի վրա պայթած ադրբեջանցի օկուպանտ, առաջին կորպուսի հրամանատարի տեղակալ Բաբեկ Սամիդլիին. ձայնագրությունն արվել է Սամիդլիի մահվանից օրեր առաջ։ Ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականը փաստում է, որ ադրբեջանական զորքերն իրականում պատրաստ չեն էլ եղել 44-օրյա պատերազմին, որ հայկական զորքերն ունեցել են 30 տարվա պաշտպանական համակարգ, անհրաժեշտ սպառազինություն և զինամթերք, հետևաբար հայկական կողմի պարտության պատճառները պետք է որոնել ոչ թե ռազմի, այլ քաղաքական դաշտում։

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/10/22/1299752/

 

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել