Հայրենասիրությունը անձնավորել եք ու պատասխանատվություն չունեք, սերը անձնավորել եք, խիղճը թաղել

Արթուր Հայրապետյան Հուլիս 16, 2021

Զզվելի ու կործանարար բանը` հայրենասիրության մասին պատկերացումներ չունեցող մարդկանց անտեղի գզվռտոցն է։

Հայրենիքի հանդեպ անգամ  պատասխանատվություն չունենք.  Հայրենասիրությունն անձնավորել եք, սերն անձնավորել եք, խիղճը թաղել եք մտքի վրա ազդելու հնարավոր բոլոր միջոցներով, ձեր կարծիքն էլ դարձրել մատի փաթաթան։ Էշից ընկած, շուստրի քայլերով, որտե՞ղ եք հասնելու։ 

Չէ տղերք, ոչ ձեզնով է սկսվել աշխարհը, ոչ էլ ձեզնով կավարտվի։ Միայն հիշեք մի բան, որ ամեն բան անցողիկ է այս աշխարհում։ Մանանեխի հատիկի չափ խիղճ ունեցեք, ձեզնից այն կողմ էլի մարդիկ կան, որոնք նման չեն ձեզ, որովհետեւ ձեզ համար աթոռակռիվն ու դիրքը ավելին է, քան մարդը։ Մարդուց թանկ բան չկա՝ անփույթ մի վարվեք։ Դիրքավորվեք, ոտավորվեք, ամրագրեք ձեր տեղերը, ինչպես կուզեք, բայց երբեք չարհամարհեք մարդուն, դուք չգիտեք, թե ինչ է ապրում մարդու ներսում՝ փրկեք մարդուն։ 

Եթե դուք` ձեր շուրջիններով ունեք մի կարծիք ու այդ կարծիքի հետ կապված հնարավոր բաց դռներ, դա չի նշանակում, որ բոլորն այդ դռներից ներս մտնելու հնարքներին սովոր են։ Ինչ-որ մարդիկ են հայտնվել ու պաշտպանվում են։ Հարձակվող, թուլակամ, անտրամաբան, ակնհայտ կեղծ հացկատակներ, որոնք երկիրն ու պետականությունը խառնում են իրենց գրպանի պարունակության հետ։ Ես ինքս ինձ զերծ եմ պահում այս միջանցիկ քամիներ հրահրող բանսարկու զանգվածի խզբզանքներին մասնակցելուց հենց այն բանի համար, որ նմանօրինակ խաղերի սիրահար չեմ, ու չի կարող որեւէ մեկն ազդեցություն ունենալ իմ մտքի, ունեցած փորձի, առավել եւս` վերլուծական եզրահանգումների վրա։ Շատ վատ է, երբ տեսնում ես, թե ով ինչի համար է դիմացինի միսը կրծում։ Խմբավորված զանգվածի հայրենասիրական ճառերն սկսվում ու ավարտվում են իրենց սովորեցրածով: Լավ մնացեք։ 

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել