Հայրենասիրությունը ճառ ու աղաղակ չէ, հայրենասիրությունը էթնիկ շահի գիտակցում է.

Արթուր Հայրապետյան Օգոստոս 06, 2021

Հայրենասիրությունը ճառ ու աղաղակ չէ, հայրենասիրությունը էթնիկ շահի գիտակցում է.

 

Երբ պետությունդ, երկիրդ դարեր ի վեր գոյատևման ու լինելիության պայքար են մղում` ամենաանհնարին ճանապարհներով պահպանելով սեփական տեսակը, ինքնատիպությունը, լեզուն, ավանդույթներն ու մշակույթը, ակամա առաջանում է կախվածություն այդ հողից, մշակույթից, սեփական տեսակից ու ավանդույթներից: 

 

Իսկ կախվածությունը ժամանակի հետ դառնում է գիտակցություն: 

 

Մենք ամենքս յուրովի ենք սիրում մեր հողը, մեր տունը, մեր ժողովրդին։ 

 

Հայրենասիրությունը ճառ ու աղաղակ չէ, հայրենասիրությունը էթնիկ շահի գիտակցում է` աշխարհաքաղաքական թոհուբոհի, ազգերի, արժեքների միաձուլման այս երկար ու հեռահար ընթացքի մեջ: 

 

Աշխարհի զարկերակը կարիք չկա թողնելու, անհնար է զարգանալ` համահունչ չլինելով մոլորակի ռիթմին, սակայն հայ մնալը, երկիրը սիրելը և պետությանն օգուտ բերելը մեզնից յուրաքանչյուրի պարտքն է` ամրագրված չգրված ու պարտադիր օրենքով:

 

Գրում է Արտյոմ Վարդանյանն իր ֆեյսբուքյան էջում 

Կիսվել