Հայրենիքի հանդեպ ոչ մի պատասխանատվության զգացում

Արթուր Հայրապետյան Ապրիլ 09, 2021

Շուստրիությունը թոզ ու դուման է կապել։ Պետք լինի բոլորին կնսեմացնեն, որ իրենք մի գլուխ բարձր երեւան։ Ցավոք այդ շուստրի տեսակը, իշխանության մեջ արմատավորվել է։ Մի միտք են շրջանառում ու իրենց շուրջիններին հրահանգում տարածել.. ոչ պատասխանատվության զգացում ունեք, ոչ էլ խիղճ։ Գերիների ծնողներին կրկնակի ցավեցրեցիք։ Բոլորը մեղավոր են, որովհետեւ այդպես է հարմար.. բացի գլխավոր ազգակործան պատուհասից։ 

 

Գնալով հարմարվել եք այս թշվառ վիճակին։ Ավելի քիչ ենք հիշատակում առաջնթացը, ավելի շատ՝ մուտացիան, ու բոլոր այն փաստարկները, որ առաջ ենք քաշում նրա առավելությունները ներկայացնելու համար ընդամենը բացառիկ աղետի ախտանիշներ են...

Ով ասես, իրեն մեյդան է գցում, ուզում է փրկիչ ձեւանալ։ Ինքնահաստատվելու խնդիր էլ կա՝ մարդկանց բթացնելու աստիճան՝ բութ եք ու կեղեքիչ։ Հայրենասերը դուք եք, մենք ձեր շուստրիությունը, որտեղի՞ց ունենանք։ Դուք ընդամենը անձնական հարցեր լուծող միատարր զանգված եք։ Ինչքան կոպիտ՝ մտքներիդ այլ բան, օդ դուրս տալը՝ ձեւական, արհեստածին բառերով շաղախ, այո', ինչքան կծու ներկայանաք, այնքան ծափահարողների պակաս չեք ունենա։ Միեւնույն է կամք դրսեւորող տեսակից կիլոմետրերով հեռու եք։ Ու եթե կոնկրետ պահանջներ չունեք, միայն կցկտուր բառերն են, որ դեր են խաղում, ուրեմն մնալու եք բոլորից մի գլուխ ցածր ու պոռոտախոս՝ դասական հարստահարիչ։

Ու այս ամենի հիմքում հայրենիքի հանդեպ ոչ մի պատասխանատվության զգացում։

Կիսվել