Հայրենիքին նվիրաբերվեց գիտակցաբար ու հոժարակամ

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 16, 2021

Արցախի հերոս Ալենն է: Նա լավագույն էր լավագույնների մեջ: Հայրենիքին նվիրաբերվեց գիտակցաբար ու հոժարակամ:

Ալենը մանկավարժական համալսարանը ավարտելիս ազատ խոսում էր 5 լեզուներով ու առանց որևէ դժվարության ընդունվեց աշխարհի լավագույն բուհերից մեկը՝ Բոստոնի համալսարան՝ միաժամանակ երկու ծրագրով: Այսինքն՝ երկու ֆակուլտետ: Բայց հուլիսյան դեպքերից հետո հասկացավ, որ հայ-ադրբեջանական պատերազմը անխուսափելի է, հրաժարվեց ուսման համար իրեն հատկացված տարկետումից ու մեկնեց բանակ: Ալենը իր կենսագրությամբ, իր տքնանքով վաստակել էր այդ տարկետումը, նա կարող էր գնալ Բոստոն, ապրել ապահով ու բարեկեցիկ կյանքով, վայելել իր ուսանողական երջանիկ տարիները: Բայց դա Ալենը չէր լինի, դա կլիներ շարքայի մեկը…

 Բոստոնի համալսարանի ղեկավարությանն ուղղված նամակում Ալենը գրել էր. «Ես անսահման երախտապարտ եմ, որ հազարավոր դիմորդներից նախապատվությունը տվել եք ինձ: Սակայն չեմ կարող գալ Բոստոն, որովհետև հայրենիքս ու ժողովուրդս իմ պաշտանության կարիքն ունեն, և ես պիտի լինեմ ազգիս ու երկրիս կողքին»: Պատասխան նամակում գրված էր. «Ձեր նամակը ցնցեց մեզ: Մենք հիացած ենք Ձեզնով ու պատրաստ ենք պահպանել Ձեր տեղը, վերանայել Ձեր կրթաթոշակը, միայն թե Ձեզ նման երիտասարդը մեր ընտանիքի անդամը դառնա»: Ակնակն ամբողջությամբ կարդացեք այստեղ http://www.hayzinvor.am/93678.html

Կիսվել