Հայրենիքն է մնայուն, մնացյալը` ժամանակավոր

Արթուր Հայրապետյան Օգոստոս 29, 2021

Այսօր մենք ապրելով փորձ ենք կատարում՝ ապրելու, մարդն էլ ինչպես ազատ բնություն հարատև է... կարող ես մոռանալ, սպանել, կորցնել, մինչդեռ համարել, որ գոյություն չունի մարդը դա դեռ չի նշանակում, որ դու մոռացության ես տվել ինքդ քեզ... ոչ մի կյանքի գիտություն իրական չէ, քանզի այդ բոլորը միշտ կապ կունենան ոչ թե իրականության հետ, այլ իրականության մեր պատկերացումների հետ՝ կեղծ իրականության հետ... 

Խաղաոճը մոռացվում է, իսկ խաղի արդյունքը մնում պատմության մեջ: Ասում են՝ ունենալ մարդ, ով կհասկանա Քեզ՝ կնշանակի ունենալ Աստված: Մի՞թե այժմ անաստվածները այնքան են շատացել, որ այլևս անհնարին է գտնել մարդուն, ով քեզ իսկապես կհասկանա, կնայի աչքերիդ մեջ ու կլսի... կլռի... Երանի ինքս ինձ համար ապրեի, գլուխս թաղեի ավազների մեջ ու գլուխ տայի սրա-նրա առջև... բայց միթե՞ սա երանի տալու բան է... Իմ միակ նպատակն է ապրել ամեն բացվող օրվա, արևի տակ արժանապատիվ, որ արևը գլուխը չկորցնի... ես ապրում եմ մեր երկրի հոգսերով մնալ... ու շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ինձ մի կյանք է տվել ու մի գլուխ, որ գլխով մտածեմ... ես կուռքեր չունեմ, ես ազատություն ունեմ ու ես եմ իմ գլխի ու իմ անվան տերը, որ ոչ մեկ չի կարող բարեփոխել... 

Ամեն ինչ կյանքում ժամանակավոր է: Հայրենիքն է մնայուն։ 

Եվ այդ ժամանակավոր հանգստի, գործերի մեջ, տառապանքների, պայքարների մեջ մենք ամեն բան փորձում ենք մեր սրտով ու մեր ուզածով անել, իսկ ո՞վ է ասել, որ մեր ուզածը մյուսների համար ճիշտ է` բնա'վ. մինչդեռ կան արժեքներ, որ նույնիսկ մեր չլինելու դեպքում ապրում են...

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024