Հայրենիքն ըստ քարոզի է ընկալվում

Արթուր Հայրապետյան Ապրիլ 22, 2021

Ինչո՞ւ էին կռվի գնում, ինչո՞ւ հիմա կռվի մեջ չկան

 

Լիքը մարդ պատերազմ էր գնում, որովհետև օրվա քարոզն էր պահանջում դա։ Օրվա խայտառակությունն էր պատերազմի ժամանակ Արցախում չլինելը։ Ում տեսնում էիր Երևանում, մեղքի զգացում ունեին, որ ռազմի գոտում չեն ու հայ-հայ ա լացում էին, որ հեռու են։ Դա էլ քիչ էր, լիքը դալբայոբներ մեղադրում էին նրանց, ովքեր էդ պահին Արցախում չէին։ 

 

Հիմա Արցախը գրեթե չկա։ Մեր շուրթերում, մտքերում, կենցաղում միշտ Արցախն էր։ Մեր վեճն էր՝ Արցախ ասե՞նք, թե՞ Ղարաբաղ։ էդ վեճը պրծավ, ինչպես կղզին ա վերանում, երբ ջուրը գալիս կուլ ա տալիս նրան։ Սյունիքը փոխանցվեց շուրթերին: Արցախի փոխարեն մենք Սյունիք ենք գոռում։ 

 

Իսկ ռազմադաշտում ու ինտերնետում պատերազմ գնացող էդ լիքը մարդիկ չունեն քարոզի տենդը ու խայտառակության զգացումը, որ հելնեն Սյունիքի ու Արցախի համար հիմա կանգնեն էս լամուկ թրքատուների դեմ։ Ընդհակառակը հայրենիքի համար պայքարելն ա իրանց համար հիմա խայտառակություն, որ հանկարծ սրա-նրա հետ չնույնացվեն, շինծու ընկերական շրջապատում չասեն՝ էդ ու՞մ հետ ես գնացել միտինգ, չե՞ս ամաչում։    

 

Հայրենիքն ըստ քարոզի է ընկալվում, առանց պրոպագանդա սիրտը չի բաբախում։

Հովհաննես Իշխանյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024