Հայրենիքն իմ սրտում է ամեն տեղ, իսկ հայրենիքի հետ կապն այնքան արմատավորված է, որ մեր բաժանումը երբեք տարածությամբ չի չափվել

Արթուր Հայրապետյան Օգոստոս 08, 2021

Հնարավոր է սիրել հայրենիքն առանց քաղաքականության . Արտյոմ Վարդանյան

 

Լավ գործի մասին հետո ժամանակն ու պատմությունն էլ է աղաղակելու։ 

 

Այսօր հայրենանվեր աշխատանքի ու կարևոր սկզբունքների մասին զրուցել ենք Ռուսաստանի հայերի միության Մոսկվայի և Մերձմոսկովյան շրջանի ղեկավար Արտյոմ Վարդանյանի հետ ։

 

֊Պարոն Վարդանյան ձեր ծրագրերի և անելիքների մասին սովորաբար լռում եք, այսօր գուցե փորձենք մինչև վերջ անկեղծ լինե՞լ ։ 

 

֊Իրականում չեմ լռում , պարզապես չեմ սիրում արածի մասին ամեն տեղ բարձրաձայնել , իսկ արվող գործի մասին մինչև ավարտին հասցնելը չեմ խոսում ։ 

 

֊Պատերազմի օրերին բազմաթիվ օգնություններ եք կազմակերպել ,երբ այդ օրերին փորձեցինք Ձեզ հետ զրուցել ասեցիք ,հետո կխոսենք , այսօր գուցե՞ խոսենք այդ մասին նաև ։

 

֊Պատերազմները մեր երկրի համար շարունակական սպառնալիք են ,որոնցից ոչ մի ձև ապահովագրված չենք ։ Իսկ այդ օրերին մեր սփյուռքի և Հայաստանի համախմբումը աշխարհին նետված ևս մեկ մարտահրավեր է։ Մոսկովյան ,Մերձմոսկովյան և ՌԴ այլ համայնքների հայերի հնարավորությունները համատեղելուց զատ նաև սեփական միջոցներիցս եկած ողջ շահույթը ուղղեցի դեպի Հայաստան ։ Բանակին հումանիտար օգնությունից զատ ,առանձին օգնություն է ուղղվել նաև տարհանված մեր հայրենակիցներին ։ 

 

Պատերազմի օրերին ինչ էլ անեինք հայրենիքի համար քիչ էր ։ Դրանից է ,որ հիմա դեպի հայրենիք եկող ծրագրերի մասին չեմ բարձրաձայնելու, բայց որ լավ գործերը շարունակելու ենք հաստատ է ։ 

 

֊Երեկվանից մամուլը անդրադառնում է Ձեր այցին ՀՀ վարչապետի տիկնոջը ։ Կասեք այցը ինչո՞վ է պայմանավորված ։

 

֊Ինչպես տիկին Աննա Հակոբյանն էր նշել մենք հիմնադրամի բարեկամն ենք։ Եվ մենք համատեղ դեռ շատ անելիք ունենք ,վաղը ավելի բարեկեցիկ հայրենիք ունենալու համար։ Իսկ բոլոր նրանք ովքեր մեր հանդիպմանը փորձում են քաղաքական երանգ տալ մեծագույն շփոթմունքի մեջ են ։Հնարավոր է սիրել հայրենիքն առանց քաղաքականության։ 

 

֊Արցախի իրավիճակի մասին ի՞նչ կասեք ։

 

֊Արցախի հարցը միջազգային բարդության հարց է , իսկ Արցախի կողքին այս պահին լինելը անհատներիս ջանքը պետք է լինի ։ Մի քանի օրից Արցախում ամառային ճամբար է կազմակերպվում ,որտեղ իրենք էլ չգիտեն ,բայց որոշել եմ անակնկալ մատուցել։ 

 

֊Մտածում ե՞ք հայրենիք վերադառնալու մասին ։

 

֊Ես հայրենիքից երբեք չեմ բացակայում... Հայրենիքն իմ սրտում է ամեն տեղ , իսկ հայրենիքի հետ կապն այնքան արմատավորված է ,որ մեր բաժանումը երբեք տարածությամբ չի չափվել։ 

 

 

 

Հարցազրույցը`

 

Աննա Անտոնյանի

Կիսվել