Հայտարարություն հանցագործության մասին, հանցավոր անտարբերություն թե՞ որն է այսօրվա նյարդաբանի մենյուն

Արթուր Հայրապետյան Հունիս 15, 2022

Հայտարարություն հանցագործության մասին, հանցավոր անտարբերություն թե՞ որն է այսօրվա նյարդաբանի մենյուն 

 

Երեք անչափահաս պոտենցիալ հանցագործներ և երկու անտարբեր հանդիսատեսների ներկայությամբ որդիս հայտնվել էր առողջական ծայրահեղ ծանր վիճակում ` ուղեղի ծանր ցնցում, ցնցումներ, շոկային վախ, սթրես ։

Հիմա չեմ ցանկանում այստեղ գրել իր վիճակի մանրամասները, այլ գրելու եմ բժիշկների հանցավոր անտարբերության և հանցավոր վարքի վերաբերյալ։

Սույն թվականի հունիսի 6֊ին և 7֊ին շտապ օգնության կանչ են հրավիրել երեխեքը, եկել են բժիշկները, բացարձակ օգնություն ցույց չեն տվել, երեխեքը խնդրել են,որ հիվանդանոց տեղափոխեն եղբորը, բայց երկու անգամն էլ հենց երեխայի ներկայությամբ ( այստեղ կարող էին լինել լիքը հայհոյանքներ) ասել են` դոզայի տակ է ու գնացել են։

Լավ, ասենք և դոզայի տակ է, դոզայի տակ գտնվող անչափահասին օգնություն ցույց չե՞ն տալիս։ Գլխավոր բժշկին, ընտանեկան բժշկին տեղյակ չե՞ն պահում, ոստիկանություն այդ մասին հաղորդում չե՞ն անում։ Ո՜չ, իրենք բավարարվում են օդի մեջ շպրտելով` դոզայի տակ է և հեռանալով։

Հաջորդ օրը աղջիկս գնում է, որ տնայցի բերի նյարդաբանին, վերջինս իր աշխատասենյակում զբաղված է լինում կանաչի( շուշան ) մաքրելով և քննարկելով `ձվով են ուտելու թե քացախով։ Նյարդաբանը` Ալեքսանյան Մելինեն, հրաժարվում է տնայցից, ԱՌԱՆՑ ԵՐԵԽԱՅԻՆ ՏԵՍՆԵԼՈՒ ԳՐՈՒՄ Է ԴԻԱԳՆՈԶ և ուղեգիր է տալիս մի բժշկական կենտրոն, որտեղ դրանով չեն զբաղվում, կարճ ասած ` ցրում է գլխից։ Իր տված դիագնոզով ու ուղեգրով իմ անչափահաս երեխային ոչ թե օգնել է Հրազդանի բժշկական կենտրոնը, այլև սթրեսային ու շոկային վիճակին ավելացրել է նոր սթրեսներ ։Ավելի դաժան մանրամասներն ուղղակի չեմ գրումէ երեխայիս խնայելով։  

Հրազդանի բժշկական կենտրոնը ` գլխավոր բժիշկը, փոխտնօրենը, ընտանեկան բժիշկ Ավետիսյանը, նյարդաբան֊ նարկոլոգ Ալեքսանյանը և շտապօգնության այն երկու բրիգադները, ովքեր եկել են երեխաներիս կանչով, ենթարկվելու են պատասխանատվության օրենքի ամենայն խստությամբ։ 

 

 

Այս պահին որդիս գտնվում է հրաշալի բժիշկների հսկողության տակ, կա դրական տեղաշարժ, պահանջվում է երկար վերականգնողական շրջան։

 

Այսօր եղել եմ Հրազդանի ԲԿ֊ում , հանձնել եմ դիմում ֊ բողոք իրենց հանցավոր գործունեության մասով և պահանջել գրավոր պատասխան։

Հանդիպել եմ վերոնշյալ 《 բժիշկների》հետ, նյարդաբանին զգուշացրել,որ ԲԿ ենք հրավիրելու առողջապահության նախարարին, խնդրում ենք շուշանի վրա աղը քիչ անել։

 

Գայանե Սիմոնյան (Ֆբ) 

Կիսվել