Հայտնաբերվել է եւս երեք զինծառայողի մարմին

Արթուր Հայրապետյան Հունիս 29, 2021

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, որ իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում փրկարարները տարհանել են եւս 3 աճյուն:

 

 

Մարտակերտի շրջանի Մատաղիսի՝ ադրբեջանական վերահսկողության տակ անցած հատվածում էլ եւս մեկ հայ զինծառայողի աճյուն է հայտնաբերվել։

 

Աճյունները տարհանվել են։ Նրանց ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:

 

Որոնումները կշարունակվեն: Ուղղությունների եւ արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը հավելյալ տեղեկություն կտրամադրի:

 

Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներից հայտնաբերվել եւ տարհանվել է 1586 աճյուն:

Կիսվել