Հայտնաբերվել է ևս երկու աճյուն
Արթուր Հայրապետյան
Մարտ 06, 2021
Հայտնաբերվել է ևս երկու աճյուն
Արցախի փրկարարներն այսօր որոնողական աշխատանքներն իրականացրել են Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Վարանդայի (Ֆիզուլի) և Ջրականի (Ջեբրայիլ) շրջաններում: Հայտնաբերվել է ևս երկու աճյուն: Նախնական տվյալներով` վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Նրանց ինքնությունը պարզելու նպատակով նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Որոնումները կշարունակվեն երկուշաբթի՝ մարտի 8-ին: Զինադադարից հետո հայտնաբերված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների ընդհանուր թիվը 1490 է: ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ
Կիսվել