Հազիվ իշխանության գլուխներով նստեք լայք ու դիսլայք հաշվեք. Ա՛յ այդքան պարապ եք ու տգետ

Արթուր Հայրապետյան Փետրվար 28, 2021

Նիկո՛լ` բո՛.. (կրկնեմ) Ալիեւը հայտարարել է, որ Ադրբեջանը վերադարձրել է բոլոր գերիներին: Տեղյակ ե՞ս. տխեղծ կառավարությունդ քո պես մի ծպտուն չի հանում, որ Ալիեւի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը: Թե՞ հազիվ այստեղ է քո ուժը պատում։ Հավաքվեք, մի հավաքվեք։ Փկեք ինձ.. հնարավոր բոլոր միջոցներով մարդ ես հավաքում, որ կողքդ պահես։ Կռիվ ես տալիս ԳՇ պետի, նախագահի, ուժայինների հետ՝ աթոռդ ես փրկում։ Ժողովուրդն էլ աջ է նայում լացը գալիս է, ձախ է նայում լացը գալիս է։ Ալիեւն ու Էրդողանն էլ են սիրում քեզ, որովհետեւ դարձել ես նրանց սպասարկող օբիյեկտ։

Անհետ կորած տղաների որոնողական աշխատանքները դադարեցվել են արդեն քանի օր է, բայց մարդիկ իրենց տղաներին են ման գալիս։ Ո՞վ ես դու, ինչացո՞ւ ես, թե՞ մենակ քո մոտ քայլերթ, հոխորտալ, խառնակչությունն է լավ ստացվում։ Գիտենք։ Ապացուցել ես բազմիցս։ Պատասխան տվող չկա մեջներդ, ու դեռ ասում եք, որ մեզ չեն թողնում, որ շարունակե՞նք։ Ի՞նչը շարունակեք։ Դեռ անավարտ գործ ունե՞ք։

Իսկ տեղից վերվերի խաղացողներին խորհուրդ կտամ ժողովրդի անունը չտալ։ Ժողովուրդը կուշտ է բոլորիցդ։

Նիկո՛լ, երեք տարի է մարդկանց իրար դեմ ես հանում։ Լա՛վ ստացվել է։ Հարյուր տոկոս ճշտգրտությամբ կարող ես գրանցել քո` հարյուրմեկերորդ կետում, որպես «ձեռքբերում», «հաջողություն»։ Դրանից սիրտդ փառավորվում է, գիտեմ։

Հազիվ իշխանության գլուխներով նստեք լայք ու դիսլայք հաշվեք։ Ա՛յ այդքան պարապ եք ու տգետ։

Լավ սովորել ես, Նիկո՛լ` նախկին, նախկին խաղացնել, համա քեզ ձեռնտու կադրերիդ դեռ փեշիդ տակ պահում ես նախկինից մնացած։ Քուն ու դադար էլ չունենք։ Ազգովի ընկել ենք քո նման անմեղսունակի ձեռքը կրակը։

Հաջող եղի՛ր։

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ 

Կիսվել