ՀԴՄ կտրոնների շրջանառությունը չի ավելացել

Արթուր Հայրապետյան Փետրվար 28, 2021

ՀԴՄ կտրոնների շրջանառությունը չի ավելացել.

ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները հերքում են վարչապետի պնդումները. Սուրեն Պարսյան 

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանի ֆեյսբուքյան գրառումը Փետրվարին կառավարության հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ նախորդ տարվա համեմատ ՀԴՄ կտրոններ ավելի շատ են տպվել։ Մինչդեռ, ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալները հերքում են վարչապետի պնդումները։ Մասնավորապես՝ 2021 թվականի հունվար ամսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանի տնտեսությունը 7,5 տոկոսով անկում է գրանցել։ Առևտրի շրջանառությունը կրճատվել է -15,1 տոկոսով, ծառայությունների ոլորտը՝ -10,3 տոկոսով, արդյունաբերությունը՝ -10,8 տոկոսով։ Հետևաբար այս անկման ցուցանիշների պայմաններում չէր կարող ՀԴՄ կտրոնների շրջանառությունն ավելանալ։ Փաշինյանի հայտարարությանը հակասում է նաև այն փաստը, որ միջին ամսական անվանական աշխատավարձը 3,8 տոկոսով նվազել է։ Անշուշտ, նվազող եկամտի և 4,5 տոկոս ապրանքների գնաճի պայմաններում մարդիկ չէին կարող շատ առևտուր անել։ Ի դեպ, վերջին շրջանում բանկերն էլ սպառողական վարկերի ֆինանսավորումը զգալի կրճատել են։ Իսկ արտահանման -11,3 տոկոս անկումը փաստում է, որ Հայաստան ավելի քիչ գումար է հոսել։ 2021 թվականի հունվար ամսվա վատ ցուցանիշներն ազդել են նաև փետրվարի վրա և չէին կարող իրարից կտրուկ տարբերվել։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/02/27/1174339/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024