Հենց պատերազմի առաջին օրը Հայկն իր դասակով հաջողությամբ հետ է մղում թշնամու մի քանի դիվերսիոն հարձակում՝ զգալի կորուստներ պատճառելով թշնամուն

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 13, 2021

Հայկը պատերազմից վերադարձավ հաղթանակած: Հայկն ասում է՝ «Եղնիկները» մնացին անառիկ առաջին հերթին լեռնային ոգի ունեցող զինծառայողների շնորհիվ: Ու միշտ, քանի տարի էլ անցնի, իմ ու իմ զորքի նպատակակետը լինելու է Հաղթանակը: Ու մենք ամեն գնով, համառորեն ու ջանադրաբար գնալու ենք դեպի Հաղթանակ:

Հայկը սիրահարված է իր մասնագիտությանը, նա իր ապրած 23 տարիներից 11-ն անց է կացրել համազգեստի մեջ, ու նրա համար սեփական գործից կարևոր, սպայական պատվից վեր ոչինչ չկա: Հայկի բնութագրմամբ՝ հրամանատարը զորքի ոգին է մարտադաշտում: Երբ զինվորը տեսնում է, որ հրամանատարը իր կողքին է, կռվում է, մարտ է ղեկավարում ու նաև զոհվում այդ մարտում, դառնում է հզոր, անձնուրաց, նվիրյալ…

...Հրամանատարությունը որոշել է կամավորության սկզբունքով ընտրել այն զինծառայողներին, որոնք պետք է դիմակայեին Գյուլիստանի կողմից եկող բավականին ծանր հարձակումներին: Առաջարկում են, որ ցանկացողները թղթի վրա գրեն իրենց անունները: Առաջինը Հայկն է մոտենում թղթին, հետո նրան հետևում են իր զինվորները:

 

Հենց պատերազմի առաջին օրը Հայկն իր դասակով հաջողությամբ հետ է մղում թշնամու մի քանի դիվերսիոն հարձակում՝ զգալի կորուստներ պատճառելով թշնամուն: Հայկի ստորաբաժանման տղաները 7-8 հոգով կարողանում են դիմակայել թշնամու 100-200 հոգանոց հարձակումներին:

 

Հայկի ռազմական գիտելիքները, ճիշտ մարտավարությունն ու հրամանները օգնել են արդյունավետ գործել: Կամավորականների կարծիքով՝ Հայկը կարողացել է համախմբել զինվորականների ու քաղաքացիական անձանց ուժերը և ստեղծել հավաք, կարգապահ մարտական միավոր...Ակնարկն ամբողջությամբ կարդացեք այստեղ http://www.hayzinvor.am/91253.html

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024