Հերոս տղերքը մեր

Արթուր Հայրապետյան Հուլիս 13, 2021

«ՀԵՐՈՍ ՏՂԵՐՔԸ ՄԵՐ»

 

Նորայր Միքայելի Հաջիյան

Ծնվել է 1976 թվականի հուլիսի 17-ին Բաքվում։ 1988 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան։ Նորայրը սովորել է Ստեփանակերտի Մեսրոպ Մաշտոց համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը։ 1992 թվականի դեկտեմբերից մինչև 1995 թվականի օգոստոսի վերջերն անդամագրվել է տարբեր կամավորական ջոկատների։ Այդ ջոկատների մեջ էին մտնում «Արամո-114» ԵԿ գումարտակը, Կորյուն Ղումաշյանի ԵԿ գումարտակը, «Արծիվ-24» ԵԿ ջոկատը։ Մասնակցել է Կոռնիձոր և Շուռնուխ գյուղերի պաշտպանությանը։ Ակտիվ մասնակցություն է ցուցաբերել Լաչինի (այժմ` Բերձոր), Քելբաջարի (այժմ` Քարվաճառ), Օմարի բարձունքի, Ղուբաթլուի, Մարտակերտի ինքնապաշտպանական մարտերին։ 1997-1998 թվականներին ժամկետային զինծառայության է անցել ԼՂՀ Ասկերանի շրջանում։ Երկար տարիներ աշխատել է «Ղարաբաղ-Տելեկոմ» ՓԲԸ-ում, իսկ վերջին տարում՝ ԼՂՀ գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամում։

2016 թվականի ապրիլի 2-ին Նորայրը առաջիններից էր, ով կամավոր մեկնեց Արցախ։ Մասնակցել է Թալիշի ուղղությամբ ընթացող մարտական գործողություններին։ Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը, թեժ մարտերի ընթացքում զոհվել է հերոսի մահով։ ԼՂՀ Նախագահի հրամանագրով (հետմահու) պարգևատրվում է «Մարտական ծառայություն» (05.04.2016թ.) մեդալով։

 

Կամավորական ծառայության ընթացքում պարգևատրվել է

ՀՀ ՊՆ «Դրաստամատ Կանայան» (2007 թ.) և

«Վազգեն Սարգսյան» (2011 թ.) մեդալներով,

«Մայրություն» հկ-ի «Մայրական երախտագիտություն

Արցախի քաջորդիներին» հուշամեդալով (2009 թ.),

«Տիգրան Մեծ» ռազմահայրենասիրական հկ-ի

«Արամազդ» հուշամեդալով, հետմահու՝ ՀՀ «Արիության»

մեդալով, ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով,

«Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» հկ-ի

«Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով և

«Անհայտ կորած ազատամարտիկների հարազատների

միություն» հկ-ի «Հայրենիք և հավատ» մեդալով։

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024