Հերոս` Վաչագան Մանուկյանին նվիրված գրական-երաժշտական ցերեկույթ

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 20, 2021

 

 

Անմահության խորհրդով

Վաչագան Մանուկյան

 

Աղքատացել ու խեղճացել է երկիրն առանց Ձեզ տղերք... երկինքը հարստեցել է Ձեզնով... 

Փառք Ձեզ.... եղեցի լույս։ 

Այսօր Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում տեղի ունեցավ 44-օրյա պատերազմում նահատակված, մեր օրերի ազգային հերոս` Վաչագան Մանուկյանի գրական-երաժշտական ցերեկույթը։

Վաչագանը արդեն մեկ տարի է, որ երկրի վրա` մեզ հետ չէ` իր երկրային առաքելությունը դեռ չավարտած` երկնքում տեղ էր պահել, որ մեզնից հեռու թողներ գոյությունը։ Երկիրը արժանի չեղավ նրան։ 

Գրական-երաժշտական ցերեկույթին ներկա էին` Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, որն էլ տերունական աղոթքով միջոցառման բացումը ազդարարեց։

Ներկա էին նաեւ` մտավորականներ, հասարակական գործիչներ, արվեստագետներ, Վաչագանի հետ կռված տղաներ.. դահլիճը լուռ էր։ Ներկաների լուռ հեկեկոցը դահլիճից երկինք էր բարձրանում։ 

Ընթերցվեց Վաչագան Մանուկյանի ստեղծագործություններից։ Հիշեցին ներկաները նրան, ու կարոտով նրա հայի տեսակը` պատգամ դարձավ` հողը ամուր պահել։

Իսկ հերոսածին հոր` Դավիթ Ամալյանի հոգեպարար կատարումը էլ ավելի հուզեց ներկաներին։ 

Գրող` Խաչիկ Մանուկյանի գրող, հերոս որդին` Վաչագանը մեր սրբազան հողի պաշտպանը, մի պատգամ ուներ մնացածներիս` երբեք չնահանջել... 

Կյանքն էլ մեր հերթին, մեր անտարբերության պատճառով ծանր եղավ, ծանր ու անդառնալի կորուստներով, մինչդեռ մեր հերոս որդիների աննման սերը Հայրենիքի ու Հայրենիքի համար հերոսացած, երբեք չպետք է մոռացվի։

Փառք ձեզ տղերք։

Փառք քեզ Վաչագան, որ մինչեւ վերջին րոպեն մաքառեցիր.... Ձեզնով ենք հպարտ։ Բայց Ձեր դեմ ամոթով ենք, որ չկարողացանք պահել հողը.... 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024