Հերթական բուժզննման ժամանակ կրծքավանդակին սրտի ռիթմը ստուգող սարք էին ամրացրել

Արթուր Հայրապետյան Մարտ 04, 2021

Չճանաչված հերոսը․ «Իմ տղեն հայրենիքի համար ա զոհվել, արժանի ա, որ իր անունն էլ գրվի» 

«Մաքսս պատերազմի գիշերը զանգեց, ստիպեց բոլորին քնից հանեմ, որ ամբողջ ընտանիքի հետ խոսի։ Ձայնն առույգ էր, բարձր, ոգևորված պատմում էր, որ զենքն ա մաքրում, պատրաստում։ Բոլորը զարմացել էին էս շտապողականության համար: Ես հասկացել էի՝ եթե տղես լրջությամբ ա պատրաստվում, ուրեմն սովորական դիվերսիա չի, պատերազմ ա․․․»։

Արարատի մարզի Վեդի քաղաք մուտք գործելիս քեզ դիմավորում է 20-ամյա զինծառայող Մաքսիմ Հովհաննիսյանի ժպտադեմ լուսանկարը: Նա անմահացավ այս պատերազմում զինվորական ծառայություն անցնելուց մեկեւկես տարի անց: Երևանի պետական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող էր, բայց ոչինչ նրան չի կանգնեցրել հայրենիքի առջև իր պարտքը կատարելուց: Թե ինչ մեծ ուրախությամբ և ոգևորվածությամբ է ստացել ծանուցագիրը, հայրն այսօր սրտի հոգոցով է հիշում։ Իրականում, Մաքսիմը չպետք է ծառայության մեկներ, քանի որ կրծքավանդակի խնդիր ուներ՝ մեկը մյուսի հանդեպ ակնհատ փքվածություն էր։ Տղան, սակայն, այդ փաստը թաքցրել է զինվորական բժշկից, ապա՝ «խաբել» սարքավորմանը․ «Հերթական բուժզննման ժամանակ կրծքավանդակին սրտի ռիթմը ստուգող սարք էին ամրացրել, որ 24-ժամյա հսկողություն սահմաներ։ Մենք չգիտեինք սարքի մասին․․․Դե սարքն ի՞նչ պետք ա ցույց տար հանգիստ վիճակում, ասել էին՝ նորմալ ա, ինքն էլ ուրախ-ուրախ հորեղբոր մոտ պարծեցել էր, թե բա՝ գիտե՞ս, սարքին խաբեցի։ Հետագայում, էդ թղթով գնացի մեր հիվանդանոց, սրտաբանին ցույց տվեցի, ապշեց, ասեց՝ եթե էս դիագնոզը հաստատ ա, ինքը չպետք ա զորակոչվեր, բայց․․․երեխես ուզում էր ամեն գնով ծառայել, ուղղակի էդ գինը շատ թանկ նստեց մեզ վրա»,- Forrights-ի պատմում է Մաքսիմի հայրը՝ Սահակը։ Չէր սպասել չափահաս դառնալուն, Քառօրյա պատերազմի ժամանակ, երբ դեռ 16 տարեկան էր, ընկերների հետ կամավորագրվել էին, հետո նեղացել, որ իրենց այդպես էլ չեն զորակոչել․․․Այդքան սպասված ծանուցագիրը Մաքսիմը ստացել էր հունվարի 29-ին, թուղթը գխավերևում բարձրացրած իջել էր զինկոմիսարիատից և հայտնել, որ բանակ է գնում․ Սեպտեմբերի 27-ին պատերազմը «մտավ» նաև Հովհաննիսյանների տուն․․․ Մաքսիմը ծառայության է անցնում Հադրությում։ Ամբողջ մեկուկես տարվա ընթացքում չի բողոքել ծառայությունից: Ծնողներին պատմել-պարծեցել է իր զենքով՝ Ֆագոտով (հակատանկային հրթիռային համակարգ)։ Այնքան լավ էր տիրապետում իր «գործիքին», որ հրամանատարական կազմը ծառայությունից հինգ ամիս անց՝ նրան արձակուրդ և պատվոգիր էր շնորհել․

 

https://forrights.am/2021/03/02/%d5%b9%d5%b3%d5%a1%d5%b6%d5%a1%d5%b9%d5%be%d5%a1%d5%ae-%d5%b0%d5%a5%d6%80%d5%b8%d5%bd%d5%a8%e2%80%a4-%d5%ab%d5%b4-

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024