Հերթը հասավ «դիվան բաշուն»` Գյումրիում էլ պարզվում է «ապագա կա»` տեր չկա

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 02, 2021

Ապագայի մասին խոստումներ տվող չի եղել, այլ` «ապագա կա»։ «Ապագա կա» -ները այդքան էլ մեղավոր չեն, որ շարունակում են իրենց նախապես ծրագրավորված կործանարար քայլերով առաջ ընթանալ, ու ոչինչ` ապագայի մասին, որպեսզի երբ հարց տա մեկը, թե ի՞նչ եղավ ապագան, պատասխանը` բայց մենք ապագայի մասին ինչ-որ բան խոստացե՞լ ենք, ասել ենք` «ապագա կա»։ Իսկ չլինելու դեպքում հոգ չէ։ Հետո նայած թե ում համար ինչ է ապագան։ 

Այնպես որ այստեղ ոչ թե «ապագա կա» -ներն են մեղավոր, այլ այդ «ապագա կա» -ներին կուրորեն հավատացողները, որոնց համար առաջին անհաջող ընտրությունը դաս չեղավ։ 

Տարածաշրջանում լարված վիճակ է, մենք մեջտեղում ինչպես միշտ գործիք, որ ամեն վայրկյան կարող է մեր գլխին արհավիրք «պայթել», իսկ հայրենավաճառ հոգեկան հանցագործը նոր դարաշրջան է խոստանում ու թափով մտնում։ Սրա չար ձեռքով կրակին են տալիս մեզ, ու մենք լռելյայն համաձայնության ենք եկել ազգադավի հետ։ 

Ասում ենք, խոսում ենք, անցնում ենք, ու ցավոք լսող չկա, սթափվող չկա, ու չի անցնում մեր գլխին կախված չարիքի իշխանության գոյությունը, որովհետեւ դեռ անավարտ գործեր ունեն։ Իսկ ընդդիմություն կոչվածը մանդատները ստանալուց հետո լուռ համաձայնության են եկել` չարիքի իշխանության հետ ու իրենց արդարացրել դրանց ֆոնին, որովհետեւ այդպես հարմար է։

Այնպես որ դարմանի տակի ջրերը եռում են` կաթսայի բերանը` զմռսած։

Հերթը հասավ «դիվան բաշուն»` Գյումրիում էլ պարզվում է «ապագա կա»` տեր չկա։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024