Հետո էլ ասում են՝ մեր իշխանություններն ակտիվ չեն արտաքին քաղաքականության հարցերում

Արթուր Հայրապետյան Փետրվար 03, 2021

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է ՀՀ-ում Գանայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեին: Ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի առնչությամբ Հայաստանի տեսակետը՝ նշել է, որ այս հարցում ակնկալում է Գանայի Հանրապետության հավասարակշիռ դիրքորոշումը:

«ՉԻ». Հետո էլ ասում են՝ մեր իշխանություններն ակտիվ չեն արտաքին քաղաքականության հարցերում: Հլը տեսեք՝ ինչ են անում: Խզարում են: 

Հիմա արդեն մի փոքր կարելի է շունչ քաշել: Ոնց որ թե իրավիճակը սկսում է շտկվել: Մեզ այնքա՜ն էր պակասում Գանայի դիրքորոշումը: Ուղղակի հիացած ենք Լեսլի Ակուա Ակյաա Օպոկու-Վարեի հետ այս հանդիպման արդյունքներից:

 

Նման նախաձեռնողական քաղաքականությամբ առաջիկայում կարելի է նաև ակնկալել Սվազիլենդի, Ֆիջիի և, իհարկե, Մոնղոլիայի հավասարակշիռ դիրքորոշումները: 

Չգիտես ինչու, սովետի ժամանակների մի անեկդոտ հիշեցինք: Հայկական ռադիոյին հարցնում են, թե որն է աշխարհի ամենաանկախ երկիրը, ասում է՝ Մոնղոլիան: Ինչո՞ւ: Որովհետև իրենից ոչինչ կախված չէ: 

ՉԻ

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024