Հեղափոխության արդյունքում իշխանության եկավ պատահական մարդ

Արթուր Հայրապետյան Մարտ 18, 2021

Անցած տարիների փորձը եւ հատկապես համավարակն ու պատերազմը ստիպեցին շատերիս վերանայել բազմաթիվ գաղափարներ եւ հասկացություններ: Թվարկեմ դրանցից մի քանիսը՝ «համամարդկային արժեքներ», «ժողովրդավարություն», «ազատականություն», «առաջադիմություն-պահպանողականություն», «խաղաղություն», «հաշտություն»…: Չէի ասի, որ այդ բառերն արժեզրկվել են, բայց՝ որ վերաիմաստավորման կարիք ունեն՝ դա հաստատ է:

 

…Լրացավ «արաբական գարնան» 10 տարին: Ամեն ինչ սկսվում էր որպես պայքար ժողովրդավարության համար: Քադդաֆին եւ Ասադը, իսկ նրանցից առաջ՝ Սադդամ Հուսեյնը բռնապետե՞ր էին: Արեւմտյան չափանիշերի տեսանկյունից՝ անշուշտ: Բայց արդյոք այդ բռնապետական ռեժիմների տապալումից կամ տապալման փորձից շահեցի՞ն այդ երկրների ժողովուրդները: Միանշանակ՝ ոչ: Այդ պետությունները քայքայվել են, մխրճվել են քաղաքացիական եւ տարածաշրջանային պատերազմների մեջ, զոհվել են տասնյակ հազարավոր մարդիկ, աշխարհով մեկ թափառում են հարյուր հազարավոր փախստականներ, ստեղծվել են բազմաթիվ ահաբեկչական բջիջներ: Կարո՞ղ եմ ես մտածել, որ գուցե չարժեր այդ երկրներում փորձել ժողովրդավարություն հաստատել՝ մանավանդ, որ այդ բոլոր աղետներով հանդերձ Իրաքը, Սիրիան եւ Լիբիան ավելի ժողովրդավարական չդարձան:

 

2018 թվականի գարնանը Հայաստանն ազատվեց փտած, կոռումպացված, ամուլ ռեժիմից: Ուրախալի՞ փաստ է: Այո, իհարկե: Բայց հեղափոխության արդյունքում իշխանության եկավ պատահական մարդ, որը կտրված է իրականությունից, բացարձակապես գլուխ չի հանում պետության ղեկավարումից ու արտաքին քաղաքականությունից եւ երկիրը հասցրեց պատերազմի ու նվաստացուցիչ պարտություն: Ի դեպ, ռեժիմն էլ այդ ամենից հետո, մեղմ ասած, ավելի կենսունակ չդարձավ: Այժմ ես իրավունք ունե՞մ կասկածներ հայտնելու այդ հեղափոխության անհրաժեշտության վերաբերյալ..

 

https://www.aravot.am/2021/03/18/1178097/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024