ՀՀ ինքնիշխան տարածքում կան հայ զինվորների դիակներ, որոնք Ադրբեջանը թույլ չի տալիս դուրս բերել

Արթուր Հայրապետյան Հոկտեմբեր 18, 2022

 

ՀՀ ինքնիշխան տարածքում կան հայ զինվորների դիակներ, որոնք Ադրբեջանը թույլ չի տալիս դուրս բերել.

ՀՀ ինքնիշխան տարածքում, սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի հարձակումից հետո, կան հայ զինվորների դիակներ, որոնք Ադրբեջանը թույլ չի տալիս դուրս բերել: Այս խոստովանությունից հետո հանրության, առավել ևս քաղաքական վերնախավի լռությունը, Նաիրա Զոհրաբյանի համար անհասկանալի է: Նաիրա Զոհրաբյանը նախատեց նաեւ ԵԽ պատգամավորներին, Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնին, ովքեր «լալահառաչ» տեքստեր էին արտասանում, Հայաստանի դրոշով ցույցեր էին անում, բայց Ադրբեջանի հանդեպ այդպես էլ պատժամիջոց կիրառելու մասին ոչինչ չասացին, ինչը, ի դեպ, ԵԽԽՎ կանոնադրությունը թույլ է տալիս. օրինակ, կասեցնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, զրկել Ադրբեջանի պատվիրակությանը՝ ձայնի իրավունքից.

«Այնպիսի ելույթներ էիք ունենում, որ ինձ թվաց, թե այդ հարցի քննարկումից հետո, քվեարկության պիտի դրվի՝ Ադրբեջանը, որպես ռազմական հանցագործ, ԵԽ-ից վտարելու հարցը, բայց դուք ոչինչ չարեցիք … Երբ մի ուկրաինացի պատգամավորի ֆենը խառնվում է, ռուսական պատվիրակությանը պատժում եք, էստեղ ոչ մեկի ֆենը չէր խառնվել, հայ ազատամարտիկ կանանց մաշկահանել էին. այո, փորձաքննությունը պարզել է, որ մաշկահանել էին, աչքերը հանել էին, աչքերի փոխարեն քարեր էին տեղադրել, մատերը կտրել էին եւ մտցրել էին՝ իրենց իսկ մատերն, իրենց իսկ բերանը, ոտքերը ձեռքերը անդամահատել էին: Այստեղ Նավալնու «պրիչոսկան» չէր խառնվել, հայ զինվորներին բռնաբարել եւ անարգել էին: Հարգարժան Ֆրանսիայի նախագահ, ես այնքան բան եմ տեսել, դուք ինձ չեք հուզի»: Նա մեղադրեց եվրոպական չինովնիկներին՝ սեփական հարմարավետությունը Ադրբեջանի ռազմական հանցագործություններից ավելի բարձր դասելուց... 

 

Նաիրա Զոհրաբյան 

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2022/10/17/1298404/

 

© 1998 - 2022 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024