ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ինստիտուցիոնալ հակակշող դեռ ունի երկրում. PACE-ի համազեկուցողների պաշտոնական գնահատական

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 22, 2021

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի հաստատությունն ինստիտուցիոնալ հակակշող դեռ ունի երկրում. PACE-ի համազեկուցողների պաշտոնական գնահատական

 

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (PACE) Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողների 2021թ. նոյեմբերի 9-ի պաշտոնական բնորոշմամբ՝ ՀՀ-ում ինստիտուցիոնալ հակակշիռները գտնվում են կառուցման փուլում և որ Մարդու իրավունքների պաշտպանը զսպումների և հակակշիռների արդեն գործող համակարգ է ապահովում:

 

Հպարտություն է, երբ միջազգային հեղինակավոր մակարդակներում ապացուցվում է, որ Մարդու իրավունքների պաշտպանը Հայաստանում կախում չունի որևէ մեկից, իսկական անկախ է ու երկրում ունի հակակշռող կայացած դեր: Սա վկայում է մեր կառույցի նկատմամբ ընկալման լրջության մասին և երկրում ունեցած առանցքային դերի մասին

 

Նոյեմբերի 4-ին ընդունել էի Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներին: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը մշտական կապի մեջ է PACE-ի համազեկուցողների և քարտուղարության հետ:

 

Շնորհակալություն եմ հայտնում մեր միջազգային գործընկերներին մեր աշխատանքը գնահատելու համար, իսկ մեր ողջ անձնակազմին շնորհավորում եմ նման պատվաբեր գնահատականների արժանանալու համար:

 

https://pace.coe.int/en/news/8500/armenia-has-emerged-successfully-from-a-serious-political-crisis-say-pace-monitors?fbclid=IwAR0wMHt7tBU3dP2srROS00PYAMPhHh8iGCy0zOWeVGCbXqUHZbqgRD6-ebI

Կիսվել