ՀՀ-ն 2016-ից սկսեց մեծ ծավալի զենք ու զինամթերք գնել ՌԴ-ից ու ոչ միայն

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 30, 2022

Մի բան էլ ասեմ զենքերի գնման շուկայի ու ՌԴ-ից պատվերների մասով: 

Եթե դուք ՌԴ-ից զենք եք գնում, ապա պետք է բառիս բուն իմաստով հերթ կանգնեք: 

Անթեյը, կամ Ռոսօբոռոնէքսպորտը, կամ մյուս կազմակերպությունները իրենց պայմանագրերը հաճախ կնքում են տարիներ հետո զենք տրամադրելու պայմանով:

Մի օրինակ՝ ՀՀ-ն 2016-ից սկսեց մեծ ծավալի զենք ու զինամթերք գնել ՌԴ-ից ու ոչ միայն: Պատվերների մի զգալի մասը միշտ ուշանում էր, ու դա քաղաքական որոշում չէր, կամ դա չէր նշանակում, թե ուշացնելու հանգամանքով ռուսները իբր զենք չէի ցանկանում մեզ վաճառել: 

«Հրեշավոր նախկինների» գնած ու օպերատիվ մատակարարումներ պայմանավորված զենքի մի մասը ՀՀ-ն ստացավ 2018-ին և դրանից հետո անգամ. հուսամ հասկացաք ինչ եմ ասում: Ի դեպ սրանք նախկիններ գնած զենքի շուրջ լավ PR-վեցին:

Արտադրող կազմակերպությունների զինտեխնիկան միշտ ուշանում է. ի դեպ ուշանում էր նաև Ադրբեջանի պարագայում:

 

Իհարկե կա նաև այլ ուղի. ավելի արագ, երբ դու գնում ես առկա տեխնիկան արդեն բուն բանակային ստորաբաժանումներից, սև շուկայից, երրորդ երկրներից, բայց առավել թանկ գներով ու միջնորդների վճարներով: 

Նման հնարավորություններ ունեին Գալստայան Դավիթը, ՀՀ ՊՆ սպառազինությունների վարչության նախկին պետը և այլ մարդիկ, որոնց մի մասի նկատմամբ քր գործեր հարուցվեցին ու ընթացքին էլ ես անկեղծ չեմ էլ հետևել: 

Օրինակ՝ մենք Արլեվրոպական մի շարք երկրներից զենք ենք գնել մինչ 2018-ը, անգամ Բալթյան երկրներից ենք գնել, հյուսիսաֆրիկյան երկրներից և շատ այլ պետություններից: Դրա մասին սովորաբար չի բարձրաձայնվել, բայց դե ինչ կա, մասամբ ասում եմ:

 

Այնպես որ ինչի մասին ձեր՝ առանձնապես չփայլող ուղեղը չի հասնում, փորձեք դատողություններ չանել: Կարելի էր, իհարկե, շատ ավելի մանրամասն էլ հարցին մոտենալ, բայց ու՞մ համար: Չէ՞ որ այսօր, մեծ հաշվով, ամեն բան քարոզչության համար է արվում:

Ես էլ սա գրեցի, որ էդ ապուշ թեզերին, թե բա մեզ զենք չեն վաճառում, հայ հանրույթը տենց մոնոպոլ դիրքերից չմոտենա ու մասամբ իրականությունը իմանա:

 

#կապիկներիմոլորակը

Ալեն Ղեւոնդյան 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024