ՀՀ նախագահ Արմեն Սարսշգսյանը հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու հրամանագիր է ստորագրել

Արթուր Հայրապետյան Մայիս 11, 2021

ՀՀ նախագահ Արմեն Սարսշգսյանը հունիսի 20-ին ԱԺ արտահերթ ընտրություններ նշանակելու հրամանագիր է ստորագրել:

 

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ և 93-րդ հոդվածների պահանջները և հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

 

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:

 

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,- ասված է հրամանագրում:

Կիսվել