ՀՀ օկուպացիոն վարչախումբը մեր` ինքնիշխան տարածքները թշնամուն նվեր անելով առաջ է շարժվում

Արթուր Հայրապետյան Մայիս 15, 2021

Հայաստանի օկուպացիոն վարչախումբը մինչ խոսում է բանակցություններով հարց լուծելու մասին, թշնամին իր դիրքերն է ամրապնդում ՀՀ ինքնիշխան տարածքներում։ 

Ադրբեջանի ԱԳՆ հայտարարել է, որ «սահմանների ամրապնդմանն ուղղված միջոցառումներ» են իրականացնում

Խոսքը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք ներխուժած զորքի մասին է:

Ադրբեջանի ԱԳ նախարարը այսօր կապ է հաստատել ՀԱՊԿ նախագահող երկրի՝ Տաջիկստանի հետ, Հայաստանի դիմումի կապակցությամբ:

«Երևանի դիմումը ՀԱՊԿ-ին՝ կապված սահմանին ստեղծված իրավիճակի հետ, անհիմն է և ոչ այլ ինչ է, քան այս գործընթացը քաղաքականացնելու փորձ»,- Տաջիկստանի ԱԳ նախարար Սիրոջիդին Մուխրիդդինի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

Նա հավելել է, թե ադրբեջանցի սահմանապահները գտնվում են «իրենց երկրի դիրքերում» և իրականացնում են սահմանների պահպանության ամրապնդմանն ուղղված միջոցառումներ:

 

Հիմա, ի՞նչ է սպասվում մեզ` մեր երկիրը այսպես հանգիստ նվեր ենք տալիս թշնամո՞ւն։ ՀՀ օկուպացիոն վարչախումբը թուրքի շահերը սպասարկելով առաջ է գնում, որովհետեւ լավ հասկանում է, որ իր դեմ խաղ չկա, ու որեւէ մեկը չի կանգնի իր շատ կասկածելի, թշնամու` պայմանավորվածության ճանապարհին։  

Հիմա, մեր անհանգստությունը պիտի «ալեկոծում» համարե՞ք, ա՛յ թշվառներ, թե ձեր ԺըՊը փոխվարչապետի լուսանկարներով պետք է վախենա թշնամին ու հետ քաշվի։ Հիմա, ի՞նչն է խանգարում, որ այդպես դինջ նստել եք ձեր տանը, մի մասն էլ զվարճանքի վայրերից դուրս չի գալիս։ Ե՞րբ կորցրեցինք մեր հավաքական գիտակցությունը։

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024