ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը

Արթուր Հայրապետյան Սեպտեմբեր 30, 2021

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 30-ին՝ ժամը 18:00-ից սկսած՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Հրաժեշտի արարողությունը՝ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 1-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահի նախասրահում՝ ժամը 11:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում:

 

Այս մասին տեղեկանում ենք երգչի ընկերների գրառումներից:

 

Հիշեցնենք՝ այսօր 48 տարեկան հասակում մահացել է սիրված երգիչ, ՀՀ վաստակավոր արտիստ Հայկոն: Նա արդեն մի քանի օր էր, ինչ գտնվում էր «Միքայելյան» հիվանդանոցում (Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ): Հայկոն վարակվել էր կորոնավիրուսով:

 

Նրա անժամանակ մահը սգում է ողջ հայ ազգը: Առավոտից համացանցը լի է երգչի մասին գրառումներով, նրա երգերով ու լուսանկարներով:

 

Հայկոյի մահվան կապակցությամբ ցավակցական ուղերձներ են հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ու այլ բարձրաստիճան պաշտոնյաներ: 

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024