«Հիացած եմ սրանով, հիացած եմ նրանով..» հիացած չե՛մ։ Սա ազգային խայտառակության օրեր են, որ ապրում ենք

Արթուր Հայրապետյան Դեկտեմբեր 21, 2020

Բոլորը բոլորի դեմ են.. ու սարսափելին այն չէ, որ բոլորը իրար դաս են տալիս՝ միշտ է տգետը գիտունին դաս տվել, այլ այն, որ մենք այսօր ապրում ենք բարոյական տգիտության մեջ ու դեմն առնող չկա.. որովհետեւ փառասերը որոշել է խառնակչություն մտցնել երկրի ու պետականության, մեր լինելու-չլինելու, վաղվա օրվա սպասման մեջ.. 

Երբ զարգացած երկրները ժողովրդավարության մեջ գնում են՝ ժողովրդավարության, իսկ մենք՝ բոլշեւիկացման..

«Հիացած եմ սրանով, հիացած եմ նրանով..» հիացած չե՛մ։ Սա ազգային խայտառակության օրեր են, որ ապրում ենք....

Ժամանակը՝ այնքան հարուստ է իր միջոցներով, ավելի հնարամիտ ու ավելի գթառատ, քան կարծում ենք, նշանակալի մի կարողություն ունի մեզ օգնության հասնելու. նա ամեն վայրկյան մեզ համար մի նոր ստորացում է ապահովում... ոմանք էլ ստորանալուց փշաքաղվում են, քնքշությամբ կուլ տալիս:

Բոլորը խոսում են այս կամ այն իրավունքներից, մոռանալով պարտականությունների մասին։

Բարոյական տգիտության արդյունք..

ԱՐԹՈՒՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Կիսվել