Հիպնոսի ազդեցության տակ, ու վաթսուն տոկոս ժողովրդից պահանջող ստահակի հաթաթաները

Արթուր Հայրապետյան Մայիս 30, 2021

Քանի կար բանակցությունները իր կետով էր սկսում, ու` «ձե՞զ ինչ է, թե ինչ ենք բանակցում», ու մատ էր թափ տալիս, հիմա էլ, թե «բանակցային դիրք»: Թե դա ի՞նչ է նշանակում, հնարավոր է ԻՔականները միայն կարողանան բացատրել, իրենց վերլուծագանգերի հետ։ Թշնամին, որ չի էլ թաքցնում իր մտադրությունները, շարունակում է պնդել՝ «Զանգեզուրը մերն է, Սեւանը մերն է, Երեւանը մերն է», իսկ մեր ազգակործան պատուհասը ասում է՝ «Շուշին մերը չի, Շուրնուխը մերը չի, Սեւ լիճը 70 տոկոսով մերը չի, սարերն էլ ձյունաթաթախ են մեզ պետք չի..», ու կրկին հատուկ է արվում ամեն ինչ։ Արցախն էր կոկորդներին էր կանգնած, չէ՞։ Ինչ օդ է արտանետել, մտածված է արել, իսկ շատերը, թե հիվանդ է, գիժ է, էս է, էն է, հանցագործին արդարացնելու ձեւ են գտել, կամ էլ չեն գիտակցում, բառերի անփույթ օգտագործման վտանգների մասին։ Շուռնուխի համար լացողներ, գուցե լացողներս արդեն լացեցինք պրծանք Արցախի համար, զոհերի համար, գերիների համար, անտունների համար, հաշմանդամ տղերքի համար.. ու պրծանք։
Իսկ որ ամենակարեւորն է չարիքը դիտավորյալ թուլացնում է, ոչ միայն իր բանակցային դիրքերը, այլ ամեն ինչ անում է, որ վաղն էլ բանակցողների գործը դժվարանա, ու ազգովի ապացուցենք` այնտեղ, որտեղ որ մենք ապրում ենք մեր սրբազան հայրենիքն է..

Մենք ցանկանում ենք հանցավոր չլինել եւ միաժամանակ մաքրվելու ճիգ չանել: Ոչ բավարար չափով ցինիզմ ունենք, ոչ էլ բավականաչափ առաքինություն: Մենք անգամ բարու ուժը չունենք, որովհետեւ մինչեւ անձնական ողբերգություն չես ապրում, հարեւանի ողբերգությունը աչքիդ չի գալիս։ 
Մեր սեփական տարածքում, թո՛ղ փորձի մեր արյունակից հարեւանը ցանկապատից մեկ սմ ներս մտնի, կտանք մեր հարեւանի աչքը կհանենք, բայց որ թշնամին մեր հայրենիք է մտնում, մենք սսկված ապրում ենք։ Զավեշտ է, բայց այդպես է, որովհետեւ մեզ սովորեցրել են ենթարկվել, եւ հաջողել են, անկախ նրանից, որ մեզ ասել են, թե դուք հպաաաաաարտ եք, ինչպես որ ձյունառատ լեռները, որ բանի նման չեն։ Վա՛յ։ Էլ չեմ ասում, որ գան քո տնից, քո երեխային գողանան, ու դու նստած տեղիցդ իրար չգա՞ս, չի կարող պատահել, իսկ որ թշնամին գա մտնի քո հայրենիք, ու քո հայրենիքից գերի առնի քո արյունակցին, սսկված ու անտարբեր ապրե՞ս, իհարկե, իսկ թշնամին մեր չափը լավ գիտի, ինչպես որ ներքին գլխավոր թշնամին։ Անգամ կենդանիները ինքնապաշտպանական բնազդ ունեն, մեզ համար ինքնապաշտպանական բնազդը միանում է լավագույն դեպքում սեփական տան, սեփական երեխային պաշտպանելը։ Դրա համար էլ հինգ հազար զոհը, Արցախի ութսուն տոկոսի նվերը թշնամուն, տասնյակ հազարավոր տղաներին հաշմանդամության սայլակին գամելը, հազարավոր մարդկանց տնավեր արած գլխավոր ազգակործանը շարունակում է մոլեգնել, թե վաթսուն տոկոս տվեք, եւ ես ձեզ համար խաղաղ ապագա կբերեմ։

Գերիների մասին ոչ մի ծպտուն, լավ դուք պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ օրի են տղաները, լավ դուք պատկերացնո՞ւմ եք, ի՞նչ օրն եք գցել հազարավոր ընտանիքների։ Տպավորություն է, որ այսպես էլ պետք է լիներ։ Վեց ամիս է ոչ գիշեր, ոչ ցերեկ ունենք։ Հիպնոսի ազդեցության տակ ենք, ու ԻՔականների ճամարտակող հաթաթաների։ Աստված էլ բեթարից ազատի։ 
Ազգակործանը ասում էր, որ զինվորները երկու տարի ծառայում էին ու միրգ էին ուտում։ Նզովյալ, քո պատկերացմամբ միրգն էր բանակին կարեւո՞ր, թե՞ կրակող զենքը։ 
Միրգ կերակեցիր, որ մի ամբողջ սերունդ մատաղ անելով շարունակում ես վերացնել ձեռքիդ տակ հայտնված ցանկացած բան, ինչը մեր երկրի անվտանգությանն է վերաբերում։ Երեկ միրգ տվեցիր, որ այսօր միրգը տղերքի փորում մնաց..
Ու շարունակ աղմկող զանգվածը` իր դարդին։  Իսկ շարունակվող աղմուկի մեջ, Եռաբլուրում լուռ քնած են հերոսները։

Արթուր Հայրապետյան (խմբագրական)

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024