Հնարավորություն ընտրողների համար

Արթուր Հայրապետյան Մայիս 18, 2021

Կիրակի օրը ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավորած Հայ ազգային կոնգրեսը հայտ է ներկայացրել մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին: Նախ արձանագրեմ, որ 76-ամյա գործիչը, եթե ոչ ֆիզիկական, ապա քաղաքական առումով հաստատ «լավ մարզավիճակում» է: Այդ առումով դա նույն Տեր-Պետրոսյանն է, որի հետ շփվել եմ մոտ 30 տարի առաջ: Քանի որ պարզ է, թե ինչպես են Տեր-Պետրոսյանի դեմ քարոզելու իշխանությունները եւ Քոչարյանի կողմնակիցները («բա որ քո վախտ…»), ասեմ, որ այդ «հիշեցումներում» կլինեն նաեւ ճիշտ արձանագրումներ: Ես էլ իմ դժգոհություններն ունեմ առաջին նախագահի գործունեությունից՝ հատկապես այն ժամանակահատվածից, երբ նա արմատական ընդդիմություն էր եւ տուրք էր տալիս իր կողմնակիցների ագրեսիվ, ղժղժան ոճին, հավատաքննչական անհանդուրժողականությանը, «ով մեզ հետ չէ, նա տականք է» կարգախոսին: Մի խոսքով, խրախուսում էր նիկոլականությունը: Բայց ինչ արել է, ինչ չի արել Տեր-Պետրոսյանը՝ այս պահին ինձ համար բացարձակապես էական չէ: Կարեւոր է, թե ինչ հնարավորություն է նա ստեղծում իր քաղաքական ուժի՝ ընտրություններին մասնակցությամբ: Իմ պատկերացմամբ, մեր երկրում հիմնական ընտրազանգվածը բաժանված էր երկու մասի. Կարդացեք նաև Մեզ պետք է ազգային նոր օրակարգ և ոչ թե քննարկում անցյալի մասին. Թևան Պողոսյան Վանո Սիրադեղյան, Արամ Մանուկյան․ Հայ Ազգային Կոնգրեսի վարչության նորընտիր կազմը Լևոն Տեր-Պետրոսյանի ամբողջական ելույթը Հայ Ազգային Կոնգրեսի համագումարում 1/ ցածր կրթական ցենզով եւ/կամ ցածր ինտելեկտով, կյանքի մասին առասպելաբանական պատկերացումներով քաղաքացիներ, որոնց առանձնապես չեն հետաքրքրում կորուստները եւ պետականության գահավիժումը, իսկ միակ մտավախությունն այն է, որ «նախկինները չվերադառնան» (փաշինյանական ընտրազանգված): 2/ Ներկա իշխանությունից այս կամ այն պատճառով դժգոհ, նեղացած, վիրավորված, երբեմն նաեւ ստորացված մարդիկ, որոնք երազում են այն պահի մասին, երբ կգան իշխանության եւ կլուծեն «կապիտուլյանտի» եւ «դավաճանի» հարցերը (քոչարյանական ընտրազանգված): Բայց կա էլեկտորատի մի հատված, որը հնարավոր չէ նույնականացնել այս երկու խմբերի հետ: Այդ քաղաքացիները քաջ գիտակցում են, թե ինչ ավերածություններ է գործել Փաշինյանի իշխանությունը, բայց ցանկանում են, որ նոր իշխանությունը ոչ թե զբաղվի «հաշիվներ մաքրելով» (ինչպես որ Քոչարյանն է վարվել 1998-ին, իսկ Փաշինյանը՝ 2018-ին), այլ ամրապնդի մեր երկրի անվտանգությունը, պետականությունը, բանակը, երկիրը հանի խորը տնտեսական ճգնաժամից: Չգիտեմ, թե որքանով է այդ խումբը մեծ, բայց այդ մարդիկ ունեն երկու հնարավորություն՝ կա՛մ ձայնը տալ մեկ այլ ուժի, որը բացահայտ կամ թաքնված փաշինյանական կամ քոչարյանական չէ, կա՛մ ընդհանրապես չգնալ ընտրությունների: Երկրորդ տարբերակն ամենավատն է: ՀԱԿ-ն այն ուժերից է, որը հնարավորություն է ստեղծում առաջին տարբերակի: Իսկ, թե որ սցենարով է, իմ կարծիքով, զարգանալու իրավիճակը՝ դրա մասին վաղվա հոդվածում: Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2021/05/18/1191659/

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024