Հոգեկան հանցագործի իշխանության տեղապտույտը

Արթուր Հայրապետյան Հուլիս 22, 2021

Հոգեկան հանցագործի իշխանության տեղապտույտը. 

Ես զարմանում եմ, որ մարդիկ կան հոգեկան հանցագործի իշխանության կադրերին` լավ ու վատ են անում` քննարկում։ Տխեղծ կադրերը մի տեղից կանցնեն մյուս տեղ, ու դրանում ոչ թե նպատակ կա, որ ապագայում համակարգային դրական փոփոխություններ լինեն, այլ այս ամենը ինքնապատակ կադրային քաղաքականության օգտագործման նպատակային նշանակություն ունի։ Խելքը գլխին մարդիկ արտագաղթում են, ոչ թե որ փող չկա, այլ արտագաղթում են, որովհետեւ ուզում են ազատվել նեխող ճահճից, որը մեղադրելու չի, այլ փրկություն։ Այնպես որ քննարկեք հոգեկան հանցագործի իշխանության կադրային- տեղափոխությունը, պարապ եք։ Հա, ու մեկ էլ պահանջեք, որ աշխատեն, ու կաշխատեն։ 

Արայիկ Հարությունյանը դուք հասկանո՞ւմ եք զինվորականների դիմաց նստած ներկայացնում է.. կապ չունի, թե ինչ, նա պարզապես չպետք է նստեր զինվորականների դիմաց, ու զինվորականները ոտքի չպետք է կագնեին նրա առաջ։ Բայց Հարությունյան Արայիկը հոգեկան հանցագործի ցցուն կադրերի հավաքական կերպարն է։ Հոգեկան հանցագործի կարդրերը, բոլորը նույն դեմքն ունեն, որոնք ընդամենը կատարողներ են։ Յա՛խք։

 

«Հաղթում են նահատակները։ Խոր իմաստ կա դրա մեջ։ Իմաստը մեր Եռաբլուրն է» 

Սա էլ քոչարյանադոնն է ասել։  

Մեկ ուզեցի գրել, դուք գիտակցում ե՞ք, ինչ եք դուրս տալիս, մեկ էլ ասացի` ախր, որ գիտակցեին, դուրս չէին տա։ Ձեզնից մեկը բա թող նահատակվեր, որ հաղթեր էդ դեպքում, բա ինչո՞ւ եք բոլորդ տեղում։ 

Հազար, հազար ափսոս տղերքը, որ անվերադարձ գնացին, որ դուք շարունակեք ապրել ու այլանդակել երկիրը։ Մի ամբողջ սերնդի մատաղ արեցին, ու դեռ շարունակում են հպարտանալ կատարվածով։

 

Արթուր Հայրապետյան

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024