Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը

Արթուր Հայրապետյան Մարտ 31, 2022

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ մարտի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:25-ի սահմաններում Երևանի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու:

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոցում պարզվել է, որ նրան հիվանդանոց են տեղափոխել Արաբկիր վարչական շրջանից և հիվանդանոցից տեղեկությունը փոխանցել են ոստիկանության Արաբկիրի բաժին:

 

Հիվանդանոց է ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի և հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի գլխավորությամբ:

 

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նրան մոտ ախտորոշվել է «կատատրավմա, գլխուղեղի ցնցում, արմնկ ելունի բաց կոտրվածք, աջ սրունքի զույգ ոսկրերի փակ կոտրվածք տեղաշարժով»:

 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը Արաբկիր վարչական շրջանի բնակիչ, 41-ամյա Արթուր Ա.-ն է, ով վայր է ընկել Արաբկիր 17 փողոցում կառուցվող բարձրահարկ շենքի 7-րդ հարկի վերելակի համար նախատեսված հատվածից և հայտնվել շախտայի մեջ: Այդ մասին հիվանդանոցում հայտնել են շինարարությունում աշխատող վիրավորի գործընկերները:

 

Փաստի առթիվ ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024