Հովհաննիսյանը պատերազմից հետո հայտնվում է ԱՄՆ-ում ու երկար ժամանակ անց է կացնում արտասահմանում, իսկ սահմանային լարվածություններից ընդամենը ժամեր անց չգիտես ինչ հանգամանքով հայտնվում է դիրքերում

Արթուր Հայրապետյան Հուլիս 29, 2021

Սահմաններում վերջին լարվածությանը զուգահեռ Արծրուն Հովհաննիսյանի անակնկալ վերադարձը երեկ սոցցանցերում քննարկվող գլխավոր թեմաներից էր:

Այդ կապակցությամբ անհրաժեշտ եմ համարում կարևոր մի արձանագրում կատարել:

Մեր հարավային հարևան երկիր Իրանում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց դեպքում գործադրվում են չափազանց խիստ կանոններ:

Զինվորական ծառայության մեջ գտնվող կադրային սպաներին՝ անկախ նրանց զինվորական աստիճանից, արգելվում է արտասահմանյան ուղևորությունների մեկնել:

Անվտանգության նկատառումներով հիշյալ անձանց թույլատրվում է երկրից հեռանալ միայն պաշտոնական գործուղումների կամ խիստ բացառիկ դեպքերում:

Նման օրենք կարծես թե չի գործում պատերազմական վիճակում գտնվող Հայաստանում:

Պատերազմից առաջ ու դրա ընթացքում ՊՆ-ում կարևոր պաշտոն զբաղեցրած ու այդ պաշտոնի բերումով խիստ գաղտնի տեղեկությունների ու տվյալների տիրապետող զինվորական կադրային ծառայող Արծրուն Հովհաննիսյանը պատերազմից հետո հայտնվում է ԱՄՆ-ում ու երկար ժամանակ անց է կացնում արտասահմանում, իսկ սահմանային լարվածություններից ընդամենը ժամեր անց չգիտես ինչ հանգամանքով հայտնվում է դիրքերում ու ֆեյսբուքյան լայվ է մտնում:

Կասկածներ տարածելու կամ հավակնություններ կատարելու նպատակ չունեմ, բայց սա լավագույն դեպքում պատերազմական վիճակում գտնվող երկրի դեպքում անվտանգության առումով լրջագույն ու խիստ վտանգավոր բացթողում է:

Ռոբերտ Մարգարյան

Կիսվել