Հողը փախել է կանանց ոտքերի տակից

Արթուր Հայրապետյան Նոյեմբեր 10, 2021

Գիշերով իջնում եմ ռադիո, որ եթե ինչ-որ մարդիկ գան շենքը ջարդուխուրդ անելու, դիմավորող լինի: Հասնում եմ ստուդիա: Ապակուց այն կողմ խոսափողի մոտ Գևորգյան Արմինեն է: Փաստաթղթի տեքստն է հաղորդում: Թողարկումը փակում, թուղթը ձեռքն ընկնում հետևիցս:

Ասում եմ.

-Ցավդ տանեմ, ինձ համար սա կարդալ պետք չէ: Կարդացել եմ արդեն: Գիտեմ՝ ինչ կա մեջը։

-Չէ — ասում է։ -Խումարյան, դու հըլե էս լսի,- ու ստուդիայից մինչև սենյակս խուճուճ մազերը թափահարելով վազում է հետևիցս՝ թուղթը ձեռքը` արձանագրությունն արտասանելով:

Ասում եմ.

— Արմինե ջան, ինչ ուզում ես արա, բայց էդ թուղթը մի կարդա հիմա:

Փլվում է բազկաթոռին, սկսում լացել:

 

Կանայք չեն հասկանում՝ մենք այդ լացն ինչպես ենք լսում: Իրենք իրենց համար լացում են սուս-փուս, իսկ դու լսում ես։ «Հասուն մարդ ես, ձեռքդ, ոտքդ, գլուխդ տեղը, ինչպե՞ս չկարողացար անել, որ այս օրը չընկնեինք: Մի Ղարաբաղն ի՞նչ է, չկարողացար պահել, մի Ջաբրայիլ ու Շուշին ի՞նչ է՝ հետ չես բերում, բա էն չորս հազար ջահել տղեն ի՞նչ էր, չկարողացար մի բան անել՝ չզոհվեին: Ու ընդհանրապես, ինչո՞ւ չես մեռել՝ փամփուշտից, արկից, ամոթից»:

Հողը փախել է կանանց ոտքի տակից: Հենարան չկա: Իրենց ցեղի որձերը երկիրը ոտքին են գցել: Պարզվեց՝ ոչ մեկս սիրել-ցանկանալու բան չէինք։

Արմինե Գեւորգյան

https://hy.armradio.am/2021/11/09/%d5%ba%d5%a1%d6%80%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%ba%d5%a1%d5%bf%d5%b4%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a1%d5%bc%d5%a1%d5%bb%d5%ab%d5%b6-%d5%b1%d5%a5%d5%bc%d6%84/?fbclid=IwAR3gyBQ-3iZOOBZJFfoZT4d6euClBtw25QXH_UK0X5daxswBpGAA1sdzsZs

Կիսվել

Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները

Հայտնի են Unique Awards ազգային մրցանակաբաշխության հատուկ մրցանակակիրները Ապրիլ 19, 2024

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին

Արխա բլոգը ներկայացնում է Unique Awards ազգային մրցանակաբաշխության մանրամասներն ու հանձնաժողովի անդամներին Ապրիլ 08, 2024